Իջևան-Երևան ավտոճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից. կան տուժածներ

Նոյեմբերի 24-ին, ժամը 19.25-ին ահազանգ ստացվեց, որ Իջևան-Երևան ճանապարահի 64-րդ կմ-ին «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր մեկնել մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Իջևան-Երևան ճանապարահատվածի 64-րդ կմ-ին «ՎԱԶ 2107» մակնիշի 77 VV 887 պետհամարանիշի (վարորդ՝ Ա. Բ.1989 թ. ծնված) ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել։

Մինչև հրշեջ փրկարարների կանչի վայր հասնելը տեղի ուժերով ավտոմեքենայից դուրս են բերել ավտոմեքենայի Ա. Բ.-ին, ուղևորներ՝ Ռ. Ս.-ին (1987 թ․ ծնված), Հ. Դ.-ին (1988 թ․ ծնված) և Կ. Ս.-ին (1979 թ․ ծնված) տեղափոխել են Սևանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության։

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։

Տեսանյութեր

Լրահոս