
Միլլերը՝ ՌԴ-ի ամենաթանկ բարձրաստիճան կառավարիչն է. Forbes

«Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլլերը երկրորդ տարին անընդմեջ գլխավորում է Forbes հանդեսի վարկածով Ռուսաստանի 25 ամենաբարձր վարձատրվող բարձրաստիճան կառավարիչների ցուցակը: Ամենամյա վարկանիշը, որի մեջ մտել է 25 մարդ, նոյեմբերի 24-ին հրապարակվել է հրատարակության կայքում:
Forbes-ի տվյալներով՝ մեկ տարում Ալեքսեյ Միլլերի վարձատրությունը կազմել է 17,7 միլիոն դոլար (2015 թվականին՝ 27 մլն դոլար): Ցուցակում երկրորդ տեղն զբաղեցրել է «Ռոսնեֆտի» նախագահ Իգոր Սեչինը, որի կարողությունը կազմել է 13 միլիոն դոլար (անցյալ տարի՝ 17,5 մլն դոլար):
Երրորդ տեղում է «Սբերբանկի» նախագահ Գերման Գրեֆը՝ 11 միլիոն դոլարի չափով վարձատրությամբ, չորրորդ տեղում՝ «Օնեքսիմ» խմբի գլխավոր տնօրեն Դմիտրի Ռազումովը (10 միլիոն դոլար), իսկ հինգերորդում՝ USM Advisors-ի գլխավոր տնօրեն Իվան Ստրեշինսկին (10 միլիոն դոլար): Ըստ որում հրատարակությունը նշում է, որ մեկ տարում վարկանիշի բոլոր մասնակիցների միագումար վարձատրությունը կրճատվել է մեկուկես անգամ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: