Շանս, որը Մխիթարյանը պարտավոր է օգտագործել. Manchester Evening News
Այսօր կեսգիշերին Եվրոպայի լիգայի խմբային փուլի «Ֆեյենորդի» դեմ խաղում Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը ստանալու է խաղաժամանակ: Օրերս այս մասին հայտարարել էր թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն:
Manchester News Evening-ը, որն անընդհատ անդրադառնում է Մխիթարյանի շուրջ տեղի ունեցող իրադարձություններին, նշում է, որ Հենրիխին տրված է շանս, որը հայ ֆուտբոլիստը պարտավոր է օգտագործել: Ըստ պարբերականի, եթե Մխիթարյանը բաց թողնի այս հնարավորությունը, ապա կարող է երկար ժամանակ դուրս մնալ թիմի հայտացուցակից:
Պարբերականը գրում է, որ Մխիթարյանը իրավունք չունի ևս մեկ անգամ հնարավորություն կորցնելու և պետք է անի այն, ինչ ժամանակին անում էր Դորտմունդում:
Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդ» – «Ֆեյենորդ» հանդիպումը տեղի կունենա այսօր` ժամը ՝ 00:05:
Սիրարփի Աղաբաբյան