
Քաղաքաշինության պետկոմիտեում քննարկվել է Արշակունյաց-Նժդեհ տրանսպորտային հանգույցի կարգավորումը

ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեում տեղի է ունեցել կոմիտեի ճարտարապետական հանձնաժողովի և Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչների համատեղ խորհրդակցությունը, որը վարել է կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը: Խորհրդակցությանը հրավիրված էին և մասնակցում էին բնագավառի պատասխանատուներ:
Թեման Երևանի Արշակունյաց պողոտա-Գարեգին Նժդեհի փողոց տրանսպորտային հանգույցի կարգավորման վերաբերյալ առաջարկն էր, որի վերաբերյալ քննարկումները, մասնագետների որոշմամբ, կշարունակվեն:
Ինչպես «Արմենպրես»ին տեղեկացրին ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի մամուլի ծառայությունից, քննարկման ավարտին Ն. Սարգսյանն առաջարկել է ներկայացված հարցի լուծումներին անդրադառնալ ֆինանսական գնահատականն ունենալուց հետո: