
«Մոուրինիո, վերջապես խաղադաշտ դուրս բեր Մխիթարյանին». Ռայթ

«Արսենալի» նախկին ֆուտբոլիստ Յան Ռայթը կրկին անդրադարձել է «Մանչեսթեր Յունայթեդի» շուրջ ստեղծված իրավիճակին:
Ռայթը անդրադարձել է Մոուրինիոյի տակտիկական սխալներին: Ըստ ֆուտբոլիստի` Մոուրինիոն պետք է Ռաշֆորդին խաղացնի կենտրոնում: Ռայթը գտնում է, որ Ռեշֆորդը «փտում» է եզրերում:
Ռայթի վարկածով մանչեսթերյան ակումբում 10 համար դիրքում պետք է լինի Պոգբան, իսկ Ռաշֆորդը պետք է լինի ընդգծված հարձակվողը:
«Մոուրինիո, վերջապես խաղադաշտ դուրս բեր Մխիթարյանին: Դու այնքան տաղանդներ ունես, որ կամ սխալ ես օգտագործում, կամ չես տալիս խաղալու ժամանակ»,- նշել է Ռայթը:
Սիրարփի Աղաբաբյան