Ակնհայտ սուտ գրություն է ուղարկվել նաև Արդարադատության նախարարին, Հանրապետության Նախագահի, Վարչապետի և Արդարադատության նախարարի կողմից տրված հանձնարարականները չկատարելու սուտ պատճառաբանություններով, մասնավորապես 20,000,000 դրամ և 3,000,000 դրամ անհրաժեշտ լինելու մասին։ Այնինչ իմ կողմից բազմիցս զեկուցվել է, որ ՍՄՍ-ով ծանուցումների մեխանիզմ մշակելու և ներդնելու համար անհրաժեշտ է ընդամենը մաքսիմում 10 օր և ոչ մի լումա։
«Արգել» փակ բաժնետիրական ընկերության մոտ 140 աշխատակիցներ փակել են Երևան-Արգել ավտոճանապարհը: Պատճառն այն է, որ տնօրինությունը չի վճարել աշխատակիցների աշխատավարձը:
«Կարեն Կարապետյանին հիմա մնում է մաքրել այն ավգյան ախոռները, որոնք նա ժառանգեց երկու վարչապետներից, առավել ևս՝ Տիգրան Սարգսյանից»,- նշեց մեր զրույցակիցը։
Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Վլադիմիր Ժիրինովսկին Անկարայում հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ, ասվում է կուսակցության մամուլի հաղորդագրության մեջ։ Այս մասին հայտնում է Interfax-ը։
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) այսօր հրապարակել է ադրբեջանցի 6 ընդդիմադիրների հայցերով որոշումը, հայտնում է ադրբեջանական Turan գործակալությունը։
Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն այսօր դիմում է ներկայացրել` ՀՀԿ-ին անդամակցելու համար:
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի ավարտից հետո հայտնի դարձան 12 թիմ, որոնք դուրս եկան մրցաշարի 1/8 եզրափակիչ: Փլեյ-օֆֆի ևս 4 ուղեգիր կխաղարկվեն խմբային փուլի 6-րդ տուրում:
Կառավարությունը հավանություն տվեց Թուրքմենստանի հետ տրանսպորտի ոլորտում համագործակցության հետագա զարգացման մտադրությունների մասին փոխըմբռնման հուշագրի նախագծին:
«ՀՀ կառավարությունը պետք է ճիշտ կողմնորոշվի։ Հաշվի առնելով ՌԴ-ի տնտեսական վիճակը, ՀՀ-ի կողմից ստացվող տրանսֆերների ծավալի նվազումը՝ էլ ավելի է կարևորվում ՀՀ-ում ներդրումների հարցը, դա կարևորում են հենց կառավարության անդամները, բայց արտասահմանյան գործարարներին կայունություն է անհրաժեշտ, հավասար, արդար պայմաններ, ներդրումների անվտանգություն, նման հարցերում ՀՀ-ում թերացումներ կան»։
«Ամերիաբանկն ուրախ է աջակցելու Հայաստանում հանքարդյունաբերության ոլորտի այս խոստումնալից ծրագրին, որը երկրի հանքարդյունաբերության և տնտեսության համար զգալի խթանիչ գործոն է դառնալու: Մենք ակնկալում ենք երկարատև և արդյունավետ համագործակցություն Լիդիանի թիմի հետ»,- ասել է Ամերիաբանկի Կորպորատիվ հաճախորդների գծով տնօրեն Գագիկ Սահակյանը:
ԱՄՆ ընտրիչների կոլեգիայի 6 անդամ հայտարարել է, որ մտադիր չէ քվեարկել Դոնալդ Թրամփի օգտին, գրում է Politico-ն։
ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը դեկտեմբերի 1-ին կայցելի Թուրքիա, որտեղ կքննարկի Սիրիայի և Ուկրաինայի վիճակը, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Այսօր Նյու Յորքում տեղի ունեցավ շախմատային թագի համար մղվող պայքարի 9-րդ պարտիան: Սերգեյ Կարյակինը սպիտակներով ոչ-ոքի խաղաց Մագնուս Կարլսենի հետ: Հերթական անգամ խաղարկվեց իսպանական պարտիան:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 24-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին եւ ՀՀ զինվորական դատախազ, գլխավոր դատախազի տեղակալ Արտավազդ Հարությունյանին:
Մոսկվայի Խորոշևսկի դատարանը քրեական պատասխանատվությունից ազատել է Մոսկվայում 2016թ. մարտին չորսամյա աղջնակի սպանության մեջ մեղադրվող դայակ Գյուլչեխրա Բոբոկուլովային և վերջինիս ուղարկել հոգեբուժարան՝ պարտադիր բուժման, հայտնում է RIA Novosti-ն։
Նոյեմբերի 24-ին Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սկսել է Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի կողմից իրեն ներկայացված նոր Սահմանադրության նախագծի շուրջ խորհրդատվությունները:
Երևանի Վ. Սարգսյան 3 հասցեում գտնվող այրված շենքի 1-ին հարկի նախկին սեփականատեր հինգ իրավաբանական անձանց 100 տոկոս բաժնեմասերը Հայաստանի Հանրապետության կողմից ձեռք բերելու նպատակով կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում:
ԱՄՆ Պետդեպի պաշտոնական ներկայացուցիչ Մարկ Թոները արտահայտել է ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության դիրքորոշումը ռուսական լցանավերի վերաբերյալ, որոնք ավիացիոն վառելիք են մատակարարում Սիրիայում ՌԴ ռազմատիեզերական ուժերի ավիացիոն խմբին։
Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը շնորհակալություն է հայտնել խորհրդարանականներին, որոնք առաջարկել են վերանվանել մայրաքաղաք Աստանան՝ ի պատիվ իրեն, սակայն նշել է, որ նման հարցերը պետք է լուծվեն շատ «կշռադատված»։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։
Բոլոր այն աշակերտները, որոնք դեկտեմբերին կհանձնեն ավարտական քննություններ, բայց երկրորդ կիսամյակի կեսից ցանկություն կունենան նաև միասնական քննությանը մասնակցելու, Ն. Հովհաննիսյանի խոսքով՝ կարող են ավագ դպրոցում շարունակել կրթությունը երկրորդ կիսամյակի մարտ ամսից, քանի որ միայն հունիսյան քննություններից հետո շրջանավարտները կարող են վկայական ստանալ:
Եվրախորհրդարանն այսօր Ստրասբուրգում կայացած լիագումար նիստի ժամանակ վավերացրել է բանաձևը, որը կոչ է անում Եվրամիությանը կասեցնել դաշինքին Թուրքիայի անդամակցության վերաբերյալ բանակցությունները թուրքական իշխանությունների գործողությունների համատեքստում։
Վերանայվել են նաև ՀՀ մշակույթի նախարարության ենթակայության ՊՈԱԿ-ների՝ որպես առանձին կազմակերպությունների հետագա գործունեության նպատակահարմարությունը: Այսպիսով՝ համապատասխան որոշմամբ միացման ձևով կվերակազմակերպվեն «Հայաստանի ազգային գրադարան» և «Հայաստանի ազգային գրապալատ» ՊՈԱԿ-ները, որոնք ստեղծվել են մշակութային, տեղեկատվական, կրթական, հրատարակչական գործի մշակման, պահպանման գործունեություն իրականացնելու նպատակով և իրականացնում են նմանատիպ և նույնաբովանդակ գործառույթներ:
Չինաստանի Ցզյանսի նահանգի Ֆենչեն քաղաքում կառուցվող էլեկտրակայանի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է մինչև 67 մարդու, հայտնում է «Սինհուա» գործակալությունը՝ վկայակոչելով տեղի իշխանություններին։
«Շատ ավելի կարևոր է նայել, թե ինչ է սպասվում առաջիկայում. առաջիկայում խորհրդարանական ընտրություններ են, և Սերժ Սարգսյանը չի կարող գլխավորել այդ ցուցակը՝ որպես ՀՀ նախագահ»:
Արձագանքելով սոցիալական ցանցերում արված այն գրառումներին, թե ամանորյա տոներին ընդառաջ Հայաստանում բանանի գները բարձրանալու են, հայտնում ենք՝ համաշխարհային շուկայում բանանի հիմնական արտահանող երկիր հանդիսացող Էկվադորում տեղի է ունեցել բանանի գնանկում, ինչը, բնականաբար, իր ազդեցությունն է ունեցել նաև հայկական շուկայում:
Համաֆինանսավորման գումարի համար որպես աղբյուր են դիտարկվել ՀՀ կառավարության 2016 թ. հուլիսի 21-ի որոշմամբ կրճատված ծախսերի գծով, ինչպես նաև Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի աջակցությամբ իրականացվող էլեկտրամատակարարման հուսալիության լրացուցիչ ծրագրի համաֆինանսավորման տնտեսված միջոցները:
Նորամուծության նախաձեռնող Է հանդես եկել ՆԳ նախարարությունը: Գորովոյի խոսքով՝ գերատեսչությունը որոշել Է ընդօրինակել նման ընթացակարգի վարման մյուս երկրների փորձը: «Մենք այսօր պետք Է հանգիստ ռեժիմով կատարենք այս աշխատանքը»,- ընդգծել Է նա:
Ասիական զարգացման բանկից կներգրավի 30 մլն դոլարի, իսկ Զարգացման ֆրանսիական գործակալությունից 40 մլն եվրո վարկային միջոցներ: ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը կառավարության նիստում նշեց, որ ԱԶԲ-ից ստացվելիք միջոցները կուղղվեն ենթակառուցվածքների ամրապնդմանը, իսկ ֆրանսիական գործակալությունից ստացվածը բյուջետային աջակցություն է:
6 երկիր իրենց ավիացիան ուղարկում են Իսրայել՝ պայքարելու անտառային հրդեհների դեմ, հայտնում է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի մամուլի ծառայությունը։ Այս մասին տեղեկացնում է RIA Novosti-ն։
Նոյեմբերի 25-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: