Վնասը ժառանգել ենք այն տարիներից, երբ ԱՄՆ դոլարը 585-ից գահավիժեց մինչև 350 դրամ
Նոյեմբերի 24-ի գիշերը Ստավրոպոլի երկրամասի «Կովկաս» մայրուղում ճանապարհատրանստորտային պատահար է տեղի ունեցել Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիների մասնակցությամբ, ինչի հետևանքով 2 մարդ մահացել է, 1-ը վնասվածքներ է ստացել, հայտնում է Rusarminfo-ն։
Դիմելով Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանին և Սերգեյ Ավետիսյանին՝ Կարեն Կարապետյանը նշեց. «Պետք է հետևողական լինեք, խնդրում եմ մինչև տարվա վերջ գոնե ուրվագծեք, որպեսզի հասկանանք, թե տարվա կտրվածքով դուք ձեր առջև ինչ խնդիր եք դնում»:
Թուրքիայի տրանսպորտի, ծովագնացության և կապի նախարար Ահմեդ Արսլանը աշխատանքային այց կկատարի Ադրբեջան։
«Ամեն ինչ անելու եմ, որ Հայաստանում շարունակի զարգանալ ծանրամարտը: Նախատեսում ենք, որ հետագայում զբաղվելու եմ միջազգային կարգի մրցավարությամբ»,-«Արմենպրես»-ի մամուլի սրահում լրագրողների հետ զրույցում ասաց Խուրշուդյանը:
ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը ՀՀԿ-ին անդամակցելու դիմում դեռևս չի ներկայացրել։ Ինչպես այսօր կառավարության նիստից հետո լրագրողներին հայտարարեց Ա. Ամիրյանը, ինքն առայժմ ժամանակ ունի։
«Ժամանակն է դասեր քաղել պատմությունից: Նման ահաբեկչական և հակամարդկային գործողությունների չդատապարտումը կարող է հանգեցնել նոր ողբերգությունների: Արցախի բնակչության անվտանգությունն ամեն ինչից վեր է : Բոլոր փորձերը լուծելու խնդիրը ռազմական ճանապարհով դատապարտված են ձախողման»:
Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը հայտարարել է իր պաշտոնից հեռանալու մասին, որպեսզի մասնակցի 2017թ. Բունդեսթագի ընտրություններին։
ԼՂՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական (ԼՂՀ ՀԾՏՄԿՊ) հանձնաժողովի այսօր՝ նոյեմբերի 24-ին, կայացած նիստում բավարարել է «Արցախգազ» ՓԲԸ-ի ներկայացրած հայտը, որի համաձայն՝ 2017 թվականի հունվարի 1-ից Արցախում գործելու են բնական գազի նոր սակագներ:
Ես ուզում եմ մեկընդմիշտ ֆիքսել, երկու տարբեր հարց կա՝ Հայաստանի Հանրապետության պետական լեզուն հայերենն է, մեր անկախության հիմնարար արժեքներից մեկն է, մեր լեզվի մասին օրենքը փոփոխության ենթակա չի։
Սպանվածի մոտ չեն եղել փաստաթղթեր։ Նրա ինքնությունը հաջողվել է պարզել ավտոմեքենայի միջոցով, որով երթևեկել է։ Մեքենան վերջինս ձեռք էր բերել 2014թ. վարկով, այն ձևակերպված է եղել տղամարդու ազգականի անունով։
«Սասնա Ծռեր» շարժման համակիրներին հորդորում ենք այլևս միջոցներ չտրամադրել հիմնադրամին, իսկ մեր հարազատներին՝ չդառնալ նրա շահառուն: Մենք առաջիկայում կառաջարկենք պայքարի նյութական աջակցության նոր ձևաչափեր և գործիքարան, որոնք ենթադրում են նաև դրամահավաքներ և ծառայելու են պայքարի բոլոր, այդ թվում՝ ռազմագերիների և քաղբանտարկյալների օգնության նպատակներին:
Հայրենիքի և Սփյուռքի մեր հայրենակիցներն իսկապես բացառիկ հնարավորություն ունեն իրենց նվիրումն ի ցույց դնելու առ հերոսական Արցախն ու նրա ժողովուրդը: Ապիրլյան քառօրյային հաջորդած ժամանակաշրջանը ցույց տվեց, որ Արցախն ի զորու է միավորել համայն հայության մղումները, երազանքերն ու իղձերը: Խորապես համոզված եմ, որ այսօր Արցախում է թաքնված յուրաքանչյուր հայի հպարտությունը, ինքնասիրությունն ու արժանապատվությունը:
Հայաստանը ժողովրդավարության բացառիկ օրինակ է։ Եզակի։ Հետամնաց ժողովրդավարություններում չեն զարգացել այնքան, որպեսզի մի օր հայտարարեն ինքնափոխվելու մասին ու շարունակեն վայելել իշխանությունը։
Թուրքական ոստիկանությունը Ստամբուլում ԴԱԻՇ-ի 2 զինյալի է կալանավորել, որոնք կասկածվում են խոշոր ահաբեկչական հարձակում նախապատրաստելու մեջ, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը՝ վկայակոչելով թուրքական ԶԼՄ-ներին։
Ի.Առաքելյանն ակամա հակասեց ինքն իրեն։ Հայտարարելով, թե ՀՀԿ-ի գաղափարախոսությունն իրեն մոտ է, նա միաժամանակ անկեղծորեն նշեց, որ Նժդեհի գաղափարախոսությանը ծանոթ չէ։ Իսկ թե ինչպես է այդ դեպքում որոշել անդամակցել նժդեհական գաղափարախոսությունը կրող կուսակցությանը, նախարարը պատասխանեց. «Ես համարում եմ, որ ճիշտ է այսօր անդամակցել։ Դա իմ անձնական որոշումն է, իմ անձնական կարծիքն է»։
Թուրքիայի Շըրնաք նահանգում պայթյունի հետևանքով սպանվել է 1 և վիրավորվել երկրի ուժային գերատեսչությունների 5 զինծառայող, հայտնում է թուրքական Sabah թերթը։
Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմը բարելավել է դիրքերը ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակում:
«Այսօր ռեկորդ խփելու հնարավորություն ունեինք` համ հայատարարություն արեցինք, հա՛մ կարճ կառավարության նիստ կանեինք, եթե տիկին Հովհաննիսյանի և պարոն Թովմասյանի դեբատը երկար չտևեր»,- նկատեց վարչապետ Կարեն Կարապետյանը:
16-ամյա աղջիկը որոնվում է որպես անհետ կորած:
ԱՄՆ գործող նախագահ Բարաք Օբաման Գոհաբանության օրվա տոնի նախօրեին այցելել է Վաշինգտոնի ծերանոցներից մեկն ու տարեցներին անձամբ մատուցել տոնական ընթրիքը, հայտնում է Սպիտակ տունը։
Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիային գլխավոր քարտուղար Փաշիկ Ալավերդյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ պարզաբանեց ծանրորդ Հռիփսիմե Խուրշուդյանի որակազրկման մասին լուրերը:
«Ես պատրաստվում եմ անդամակցել Հանրապետական կուսակցությանը»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը՝ հավելելով, որ դիմումն արդեն ներկայացրել է ՀՀԿ-ին։
Նավթ արտահանող երկրների կազմակերպության (ՕՊԵԿ) գլխավոր քարտուղար Մուհամմեդ Բարկինդոն պլանավորում է պաշտոնական այց կատարել Ադրբեջան, հայտարարել է Ադրբեջանի էներգետիկայի նախարար Նատիգ Ալիևը։ Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական haqqin.az պորտալը։
Մոսկվայի հարավ-արևմուտքում հայտնաբերվել է տղամարդու մարմին՝ հրազենային վնասվածքներով, հայտնել է Ռուսաստանի Քննչական կոմիտեի Մոսկվայի վարչությունը։
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի ավագ որդին հոկտեմբերին Փարիզում ոչ պաշտոնապես քննարկել է դիվանագետների, քաղաքական գործիչների ու գործարարների հետ ՌԴ-ի հետ համագործակցության հնարավոր եղանակները՝ Սիրիայի հակամարտությունը կարգավորելու նպատակով, հայտնում է The Wall Street Journal-ը։
Բրիտանացի երգիչ Էլթոն Ջոնը չի պատրաստվում հանդես գալ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությանը։ Այս մասին, ինչպես հայտնում է Reuters-ը, հայտարարել է երաժշտի ներկայացուցիչ Ֆրեն Կերտիսը։
Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում 54 տարում առաջին անգամ ձյուն է տեղացել, հայտնում է ճապոնական NHK հեռուստաալիքը։
Ամերիկացի միլիարդատեր Ջորջ Սորոսը մտադիր է 10 մլն դոլար հատկացնել ատելությամբ դրդված հանցագործությունների դեմ պայքարելու նպատակով, որը նա բացատրում է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի նախընտրական քարոզարշավի և նրա հաղթանակի հետ, հայտնում է The New York Times-ը։
Խորհրդարանին ուղղված ավանդական աշնանային ուղերձում Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարար Ֆիլիպ Հեմոնդը հայտարարել է, որ Brexit-ի հանրաքվեի հետևանքով երկրի բյուջեն կստանա 122 մլրդ ֆունտ սթեռլինգ (155 մկրդ դոլար) պակաս, քան պլանավորվել էր։