Բաժիններ՝

ԵՄ-­ն Ուկրաինային 160 մլն եվրո կտրամադրի մինչև այս տարվա ավարտը

Եվրոպական միությունը Ուկրաինային կտրամադրի 160 միլիոն եվրո մինչև այս տարվա ավարտը պետականության ամրապնդման և օրենքի գերակայության ապահովման նպատակով: Այս մասին նշվում է Եվրոպական հանձնաժողովի տարածած հաղորդագրության մեջ:

Բրյուսելում նոյեմբերի 24-­ին կայացել է ԵՄ­-Ուկրաինա գագաթնաժողովը, որի ընթացքում Կիևին տրամադրվել է հավելյալ 16 միլիոն եվրո կոռուպցիայի դեմ պայքարի նպատակով:

«104 միլիոն եվրոն կտրամադրվի պետական շինարարության համար և 52.5 միլիոն եվրո ընթացիկ տարում օրենքի գերակայությանն ամրապնդմանն ուղղված ծրագրերի իրականցման համար»,-­ ասված է Եվրոպական հանձնաժողովի հաղորդագրության մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930