Պատերազմը շուտով ռազմի դաշտից տեղափոխվելու է դիվանագիտության կամ դժվարագույն բանակցությունների ճակատ։ Պաշտոնի բերումով այդ պատերազմի հրամանատարները մեր կողմից լինելու են Սերժ Սարգսյանն ու Բակո Սահակյանը։ Եթե անգամ Սահակյանն անմիջականորեն չմասնակցի բանակցություններին, Սերժ Սարգսյանը ոչ մի պարագայում չի կարող հաշվի չառնել նրա կարծիքը:
Վրաստանի հետ տնտեսական հարաբերությունները զարգանում են, Մոսկվան Թբիլիսիի երկրորդ առևտրային գործընկերն է: Այս մասին, ինչպես հայտնում է TASS-ը, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
ՀՀ պաշտպանության նախարարությունը վերահաստատում է, որ ս.թ. ապրիլի 10-ին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի միջնորդությամբ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև տեղի է ունեցել ս.թ. ապրիլի 2-ից 5-ը ադրբեջանական կողմից սանձազերծած ագրեսիայի ընթացքում զոհված զինծառայողների դիակների փոխանակում: Փոխանակման ընթացքում հայկական կողմին են փոխանցվել ԼՂՀ Պաշտպանության բանակի զոհված 18 զինծառայողների մարմինները:
Պատվիրակությունը, որը գլխավորում է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին, ապրիլի 16-ին կայցելի Իրան:
Հայաստանն ու Ադրբեջանը չպետք է թույլ տան օտար խաղացողներին տարածաշրջանում վտանգավոր ճգնաժամ առաջացնել:
Անգլիայի առաջնության 33-րդ տուրում «Արսենալը» ոչ-ոքի խաղաց «Վեսթ Հեմի» հետ (3(cat)), իսկ «Լիվերպուլը» ջախջախեց «Սթոք Սիթիին» (4:1):
Հարազատները, ընկերներն ու քաղաքացիներն այսօր վերջին հրաժեշտը տվեցին Արցախում զոհված զինծառայող Ռոբերտ Աբաջյանին: 1996թ. ծնված զինծառայողին հողին հանձնեցին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում:
Մոսկվան կոչ է անում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին հետևել կրակի դադարեցման մասին պայմանավորվածությանը: Ինչպես տեղեկացնում է RIA Novosti-ն, այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը:
Երեք օր առաջ Կոտայքի մարզի Կամարիս գյուղի բնակիչ Քաջիկ Սիմոնյանը Yerkir.am-ին հայտնել էր, որ արդեն 7 օր է որդուց՝ 20-ամյա շարքային Ազատ Սիմոնյանից լուր չունի:
«Մեծ յոթնյակի» արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները վերահաստատել են իրենց դիրքորոշումը, որը պահանջում է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հեռացումը՝ Սիրիայում իրավիճակը կարգավորելու համար, ասվում է Հիրոսիմայում նրանց ամփոփիչ հայտարարության մեջ:
Շվեյցարիայի արտգործնախարար Դիդիե Բուրկհալտերը հայտարարել է, որ Ղարաբաղում սրացումից հետո իրավիճակը բարելավվել է Ռուսաստանի ջանքերի շնորհիվ, հայտնում է RIA Novosti-ն:
Հանդիպման միակ գնդակը 61-րդ րոպեին խփեց բասկերի հարձակվող Ինյակի Ուիլյամսը: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արազ Օզբիլիսը, ով վարձավճարով խաղում է «Ռայո Վալյեկանոյում», ամբողջ հանդիպումն անցկացրեց պահեստայինների նստարանին: Նրա նկատմամբ իրավունքները պատկանում են թուրքական «Բեշիկթաշին»:
Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի սահմանում ծավալված դաժան մարտական գործողություններում հերոսաբար զոհված ժամկետային զինծառայող 20-ամյա Վոլոդյա Վարուժանի Ալիխանյանին ապրիլի 9-ին տավուշցիները վերջին հրաժեշտը տվեցին:
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն կցրի Գերագույն ռադան, եթե այս շաբաթվա ընթացքում չձևավորվի կոալիցիա և նախարարների նոր կաբինետ: Այս մասին հայտարարել է խորհրդարանում Պյոտր Պորոշենկոյի ներկայացուցիչ Ստեպան Կուբիևը, տեղեկացնում է «Interfax-Ուկրաինան»:
Ապրիլի 9-ին, ժամը 16.30-ի սահմաններում, «Մազդա» մակնիշի ավտոմեքենան Երևան-Իջևան ճանապարհի 54-րդ կմ-ին բախվել է ճանապարհից դուրս գտնվող մասում կայանված «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենայի:
«Ծանր լուրերը խախտում են հասարակության կայունությունը, ես՝ որպես վարչապետ, հրաժարական եմ տալիս»,- ասել է Սարիևը նախարարների կաբինետի արտահերթ նիստի ժամանակ:
Ստավրոպոլի երկրամասի Նովոսելիցկի շրջանում որոտացած պայթյունի հետևանքով զոհեր ու տուժածներ չկան խաղաղ բնակչության շրջանում, հայտնում է Interfax-ը՝ հղում կատարելով ՆԳՆ-ի շրջանային վարչությանը:
Նվազագույնը 3 մարդ է զոհվել և 40-ն ստացել է վնասվածքներ Թուրքիայի արևմտյան Աֆյոն նահանգում տեղի ունեցած ավտոբուսային վթարի հետևանքով, հայտնում է թուրքական Yеni Safak թերթը:
Անձամբ լավատեղյակ լինելով թե՛ ԱԳՆ կենտրոնական ապարատի, թե՛ արտերկրում մեր դեսպանությունների գործունեությանը` կարող եմ հավաստիացնել, որ մերոնք այսօր աշխարհում ոչ մի երկրի դիվանագետների չեն զիջում իրենց մասնագիտական որակներով:
Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 11-ին ընդունել է Սոցինտերնի փոխատենապետ, ՀՅԴ Բյուրոյի նախկին անդամ Մարիո Նալբանդյանին:
«Ղարաբաղյան կողմը հետամուտ է լինելու, որպեսզի ադրբեջանական կողմի նման պահվածքը ենթարկվի միաջազգային հանրության և մասնագիտացված կառույցների խստագույն դատապարտմանը, իսկ մեղավորները կրեն պատասխանատվություն»,- ասված է ԼՂՀ ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող պետական հանձնաժողովի հայտարարության մեջ:
«Եկեք մեղքը չբարդենք ուրիշի վրա: Հենց իրենք՝ ադրբեջանցիներն են տեռորիստը, հենց իրենք են գլուխ կտրողները, հենց իրենք են գերիներին գնդակահարողները, ոչ թե ինչ-որ արաբ: Հենց շատ լավ էլ իրենք են՝ իրենց բարակ բեղ ու մորուսով, իրենց վախկոտ աչքերով»:
«Այժմ իրականացվում է մարմինների ինքնությունը հաստատելու գործընթաց, ի վերջո պետք է հասկանալ, որ սա նուրբ գործընթաց է: Այն ավարտելուց հետո կհրապարակենք անունները»,- ասաց Դավիթ Բաբայանը:
Նավթի վաճառքից Իրանի եկամուտները, 2016թ. հունվարի 16-ին պատժամիջոցները հանելուց հետո, ավելացել են 90%-ով, հայտնում է IRNA գործակալությունը:
Ապրիլի 12-ին, 14-ին ժամանակ առ ժամանակ, ապրիլի 13-ին, ապրիլի 15-16-ը՝ առավելապես օրվա երկրորդ կեսին, շրջանների մեծ մասում սպասվում է անձրև և ամպրոպ, ապրիլի 12-ին առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
Հեղինակավոր Goal.com-ը եվրոպական առաջնությունների հերթական տուրից հետո ներկայացրել է իր դիտարկմամբ՝ լավագույններին:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն են ուղևորվել Հունաստանի խորհրդարանի պատգամավոր Գարիֆալիա Կանելլին և Լատվիայի խորհրդարանի պատգամավոր Սերգեյ Պոտապկինը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Ազգային ժողովի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:
3 ենթադրյալ մահապարտ ահաբեկիչ է իրեն պայթեցրել Ստավրոպոլի երկրամասի ներքին գործերի բաժնի մոտ, հայտնում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով ուժային կառույցներում աղբյուրին:
«Օրինակ՝ երեկ ադրբեջանցիները ինչ-որ կարճ ժամանակով վիդեո տեղադրեցին. ինչ որ լեյտենանտի գնդակահարություն էր, բայց արագ հեռացրին այն յութուբից: Չհասցրինք ճշտել՝ դա իրո՞ք մեր լեյտենանտն էր, թե՞ ոչ: Եթե ինչ-որ մեկը պահպանել է, հանձնեք իրավապահներին, որովհետև գերի ընկած լեյտենանտ էր, հարցրին՝ ի՞նչ կոչում ունես, պատասխանեց՝ լեյտենանտ ու գլխից գնդակահարեցին: Այդ ամենը տեսախցիկի առաջ: Սա հիմք չընդունեք, որ ես ասում եմ՝ դա հայ էր, խոսում էր ռուսերենով»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում պատմեց կինոռեժիսոր Արշակ Զաքարյանը:
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ու ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հեռախոսազրույցի ընթացքում ողջունել են Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման մասին ձեռք բերված պայմանավորվածությունը, հայտնում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության հաղորդագրությանը: