![](/banners/BeFunky-design.jpg)
«Մխիթարյանը կրկին լավագույններից էր». Goal.com
![](https://168.am/wp-content/uploads/2016/04/312176_heroa.jpg)
Հեղինակավոր Goal.com-ը եվրոպական առաջնությունների հերթական տուրից հետո ներկայացրել է իր դիտարկմամբ՝ լավագույններին:
«Շալկե» – «Բորուսիա Դորտմունդ» հանդիպման լավագույն ֆուտբոլիստ է ճանաչել «Բորուսիայի» պաշտպան Գինտերին, ում խաղը գնահատվել է 4 միավոր՝ հնարավոր 5-ից:
4 միավոր է ստացել նաև Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը՝ չնայած այն բանին, որ միայն երկրորդ խաղակեսում է խաղադաշտ մտել:
Ստացվում է, որ խաղի լավագույն ֆուտբոլիստները երկուսն էին ՝ Գինտերն ու Հենրիխ Մխիթարյանը:
Սիրարփի Աղաբաբյան