Բաժիններ՝

«Ռայո Վալյեկանոն» առանց Օզբիլիսի պարտվեց «Ատլետիկին»

Ապրիլի 10-ին Բիլբաոյում տեղի ունեցավ Իսպանիայի առաջնության 32-րդ տուրի խաղը տեղի «Ատլետիկի» և «Ռայո Վալյեկանոյի» միջև:

Հանդիպման միակ գնդակը 61-րդ րոպեին խփեց բասկերի հարձակվող Ինյակի Ուիլյամսը: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արազ Օզբիլիսը, ով վարձավճարով խաղում է «Ռայո Վալյեկանոյում», ամբողջ հանդիպումն անցկացրեց պահեստայինների նստարանին: Նրա նկատմամբ իրավունքները պատկանում են թուրքական «Բեշիկթաշին»:

«Ատլետիկը» 51 միավորով գտնվում է Պրիմերայի մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականում, իսկ «Ռայո Վալյեկանոն»՝ 31 միավորով` 16-ում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930