![](/banners/BeFunky-design.jpg)
Դաղստանում ձերբակալվել են Մոսկվայում ահաբեկչություններ նախապատրաստող ԴԱԻՇ-ի աջակիցներ
![](https://168.am/wp-content/uploads/2016/12/1481089586.jpg)
Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունը Դաղստանում ձերբակալել է ԴԱԻՇ-ի 7 աջակիցների, որոնք, ըստ հետաքննության տվյալների, ահաբեկչություններ էին նախապատրաստում Մոսկվայում: Այդ մասին հայտնում է RIA Novosti-ն։
Հատուկ ծառայությունների տվյալներով՝ զինյալները հարձակումներ են նախապատրաստել ԴԱԻՇ-ի անդամի հրամանով, որը գտնվում է Սիրիայում։ Խուզարկության ժամանակ առգրավվել է զենք-զինամթերք, նռնակներ։ Բացի այդ՝ ուժայինները հայտնաբերել են ինքնաշեն պայթուցիկ սարքերի պատրաստման համար նյութեր։
RIA Novosti-ի աղբյուրը Դաղստանի իրավապահ մարմիններում պատմել է, որ ձերբակալվածները ցանկացել են ահաբեկչություններ իրականացնել ամանորյա տոների ժամանակ։ Նրա տվյալով՝ բոլորն էլ հավաքագրվել են ԴԱԻՇ-ի կողմից համացանցով։ «Հնարավոր է, ձերբակալվածների թիվն ավելանա»,- նշել է գործակալության զրուցակիցը։