Բաժիններ՝

Ռուսաստանն ափսոսում է Վրաստանի հետ մաքսային համաձայնագրի ուղղությամբ տարվող աշխատանքում ձգձգումների համար

Մոսկվան ափսոսում է, որ մաքսային մոնիթորինգի վերաբերյալ ռուս-վրացական համաձայնագրի ուղղությամբ ընթացող աշխատանքում ձգձգումներ կան, հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։

«Այդ չարդարացված ձգձգումը հարուցում է մեծ ափսոսանք։ Գործնականում աշխատանքը կարող էր սկսվել արդեն 1 տարի առաջ, երբ Շվեյցարիայում հունվարյան եռակողմ հանդիպմանը փաստացի գրեթե ամբողջությամբ համաձայնեցվել էին անհրաժեշտ փաստաթղթերը: Բայց վրացական կողմը, ցավոք, մինչ այժմ հրաժարվում է դրանք ստորագրել՝ վկայակոչելով ռուսական տարածքում համաձայնագրի իրականացման մեխանիզմի անորոշությունը»,- ասել է նա։

Կարասինի խոսքով՝ Մոսկվայում ձգտում են, «որքան դա հնարավոր է, ցրել Թբիլիսիի կասկածները և մի քանի անգամ շվեյցարացի միջնորդների միջոցով տվել է հավելյալ բացատրություն»։ «Ընդ որում՝ դեռ անպատասխան են մեր հարցերը վրացական կողմին՝ ինչպե՞ս են նրանք մտադիր և մտադի՞ր են արդյոք կատարել սեփական պարտավորությունները։ Իսկ վրացական կողմի պարտավորությունները 2011թ. համաձայնագրով բավական լուրջ են»,- հայտնել է նա։

«Մեծ հույս ունենք, որ Շվեյցարիայի «բարի ծառայությունների» շնորհիվ կհաջողվի վերացնել խոչընդոտները տարածաշրջանային առևտրի համար անհրաժեշտ համաձայնագրի ճանապարհից»,- հավելել է Կարասինը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս