Բաժիններ՝

«Սիրիայում հակամարտող կողմերի միջև հրադադարի և խաղաղ բանակցությունների մասին համաձայնություն է ձեռք բերվել»․ Պուտին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Սիրիայում հակամարտող կողմերի միջև հրադադարի և խաղաղ բանակցություններ սկսելու մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել։ Այս մասին հայտնում է TASS-ը։

«Հենց նոր հաղորդագրություն ստացա այն մասին, որ այսօր՝ մի քանի ժամ առաջ, տեղի է ունեցել երկար սպասված իրադարձություն։ Երեք փաստաթուղթ է ստորագրվել։ Առաջինը ստորագրվել է Սիրիայի տարածքում Սիրիայի կառավարության և զինված ընդդիմության միջև կրակի դադարեցման մասին։ Երկրորդ փաստաթուղթը հրադադարի վերահսկողության համալիր միջոցառումներն են, երրորդը՝ սիրիական կարգավորման հարցով խաղաղ բանակցություններ սկսելը»,- ասել է Պուտինը ՌԴ ԱԳՆ և ՊՆ ղեկավարների հետ հանդիպմանը։

Նրա խոսքով՝ Սիրիայի հարցով պայմանավորվածությունները փխրուն են, այդ պատճառով էլ հատուկ ուշադրություն են պահանջում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031