Նիգավան գյուղ ճանապարհին 14 ավտոմեքենա արգելափակվել է ձյան մեջ

Դեկտեմբերի 29-ին, ժամը 11.50-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Նիգավան գյուղի ավտոճանապարհին ավտոմեքենաներն արգելափակվել են ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից։

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 14 ավտոմեքենա (45 ուղևոր):

Տեսանյութեր

Լրահոս