Պուտինը ստորագրել է Հայաստանի հետ ՀՕՊ-ի միավորված համակարգի ստեղծման մասին համաձայնագիրը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է օրենք, որը վավերացնում է հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության տարածաշրջանային համակարգի ստեղծման վերաբերյալ Ռուսաստանի և Հայաստանի միջև համաձայնագիրը, հայտնում է TASS-ը։

Հայաստանի հետ համաձայնագիրն ստորագրվել էր 2015 թվականի դեկտեմբերի 23-ին Մոսկվայում: Դրանով նախատեսվում է «հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգի՝ որպես ԱՊՀ-ի մասնակից պետությունների հակաօդային պաշտպանության միացյալ համակարգի բաղկացուցիչ մասի ստեղծում»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031