«Մեդալը շնորհվել է բնապահպանության բոլոր նախարարներին». Արծվիկ Մինասյանը՝ Վարդան Այվազյանին մեդալով պարգևատրելու մասին

«Մեդալը շնորհվել է բնապահպանության բոլոր նախարարներին՝ նախարարության կայացման 30-ամյակի կապակցությամբ»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողներին հայտարարեց բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը՝ մեկնաբանելով բնապահպանության նախկին նախարար, հանքային արդյունաբերության ոլորտում «սկանդալային գործիչ» Վարդան Այվազյանին մեդալով պարգևատրումը։

Հարցը, թե նախարարը չի՞ փորձել ուսումնասիրել Այվազյանի հանքարդյունաբերական գործունեությունը, Ա.Մինասյանն անպատասխան թողեց։

«Շնորհակալություն, լավ տարի»,- ասաց նա ու հեռացավ։

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս