Բաժիններ՝

Հայ ներգաղթյալներն իրենց ստեղծած ԱԹՍ-ով օգնում են ամերիկյան ագրոբիզնեսին. Chicago Business

Chicago Business-ն իր հոդվածում անդրադարձել է հայաստանցի գիտնական Նաիրա Հովակիմյանի (Naira Hovakimyan) և իրանահայ Էլ Եսայանի (Al Eisaian) գործունեությանը, որոնք գերարդյունավետ անօդաչու թռչող սարքեր են պատրաստում ամերիկյան գյուղատնտեսության համար:

Պարբերականը գրում է, որ Ն. Հովակիմյանը ոչինչ չի իմացել թռիչքների ու ԱԹՍ-ների մասին, մինչ 1990-ականների վերջին աշխատանքի չի անցել որպես երիտասարդ հետազոտող Georgia Institute of Technology-ում։

Նա IntelinAi սթարթափի համահիմնադիրներից է, որն օգտագործում է անօդաչու թռչող սարքեր, արբանյակներ՝ մեծ հողատարածքներ ունեցող ֆերմերներին օգնելու համար։ Նա որոնում է ուղիներ՝ փոքրիկ ԱԹՍ-ների միջոցով օգնելու տարեց ֆերմերներին։ Սթարթափն արժանացել է դրամաշնորհի National Science Foundation-ի կողմից։

IntelinAir-ի 50-ամյա գիտնական Հովակիմյանը ծնվել ու մեծացել է Խորհրդային Հայաստանում։ Նրա մայրը եղել է պրոֆեսոր, հայրը՝ զինվորական։ Մոսկվայում ավարտել է դոկտորանտուրան (մաթեմատիկա առարկայից) 1992թ., երբ ընդամենը 25 տարեկան էր։ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո Հովակիմյանը տեղափոխվել է Արևմտյան Եվրոպա, այնուհետ Ատլանտա՝ աշխատելու Georgia Tech-ում։

2003-ին նա շարունակել է իր ուսումը Virginia Tech-ում՝ որպես վերահսկողական համակարգերի հետազոտող, այնուհետ տեղափոխվել Urbana-Champaign ընկերություն։
2 տարի առաջ Հովակիմյանը Սիլիկոնային հովտից գործարար Ալ Եսայանի հետ (ծագումով՝ Իրանից) հիմնել է IntelinAir ընկերությունը, որը ներդրողներից ներգրավել է 3.5 մլն դոլար։
IntelinAir’s-ը ալգորիթմերի միջոցով հետևում է բնակլիմայական անոմալիաներին՝ օգնելով ֆերմերներին բարելավել և պարարտանյութով հարստացնել իրենց ցանքատարածությունները։ Եսայանի խոսքով՝ IntelinAir-ը կարող է բերքատվության արդյունավետությունը բարձրացնել 10-20 տոկոսով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս