Բաժիններ՝

Rolex-ը գերճշգրիտ ժամանակաչափ է ստեղծել

Շվեյցաիայի Rolex ժամացույցի ընկերությունը ներկայացրել է Oyster Perpetual Datejust Pearlmaster նոր ոսկերչական մոդելը: Այս մասին lenta.ru-ին պատմել Է մակնիշի մամուլի ծառայության ներկայացուցիչը: Ժամացույցն անցել է բազմաթիվ ստուգումներ, որոնցից հետո դրան շնորհվել է գերճշգրիտ ժամանակաչափի կարգավիճակ:

Մոդելը ներկայացված է երկու տարբերակով. սպիտակ ոսկուց 34 եւ 39 միլիմետր տրամագծով կորպուսով եւ հնգաշար ապարանջանով: Ժամացույցի զարդարանքի համար պահանջվել է 1,5 հազար ադամանդ: Oyster Perpetual-ի վրա տեղադրված է շափյուղյա ապակի՝ պաշտպանված քերծվածքների գոյացումից:

Rolex-ը Շվեյցարիայի լյուքս դասի ժամացույցներ արտադրող է: Ընկերությունը հիմնվել է 1905 թվականին, դրա կենտրոնակայանը գտնվում է Ժնեւում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031