
Բուհում ուսումնառությունը համարել են ավելորդ քաշի պատճառներից մեկը

Վերմոնտի համալսարանի մի խումբ հետազոտողներ պարզել են, որ քոլեջների ուսանողներն իրենց ուսումնառության ընթացքում, միջին հաշվով, շուրջ հինգ կիլոգրամ քաշ են հավաքում: Աշխատության եզրակացությունների մասին համառոտ պատմում է EurekAlert!-ը։
Գիտնականները չափել են ուսանողների քաշը և մարմնի զանվածի ինդեքսն առաջին և վերջին կուրսերում և համեմատել արդյունքները: Այսպես, ուսումնառության սկզբում սովորողների միջին քաշը կազմել է 66 կիլոգրամ, իսկ վերջում՝ 71 կիլոգրամ:
Հետազոտության համաձայն՝ առաջին կուրսում ավելորդ քաշից տառապել է ուսանողների ընդամենը 23 տոկոսը: Ուսումնառության ավարտին այս ցուցանիշը հասել է 41 տոկոսի, այսինքն՝ ավելացել է 78 տոկոսով: