
Մանչինին կփոխարինի Էմերիին

«Ինտերի» և «Մանչեսթեր Սիթիի» նախկին գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին կարող է շարունակել կարիերան Ֆրանսիայում:
ՊՍԺ-ն դիտարկում է 52-ամյա իտալացու թեկնածությունը՝ գլխավոր մարզիչ Ունայի Էմերիի հեռանալու դեպքում, հաղորդում է Le Parisien-ը: Իսպանացի մասնագետի գլխավորությամբ Չեմպիոնների լիգայի խմբային փուլում փարիզեցիները գրավեցին 2-րդ հորիզոնականը, իսկ Ֆրանսիայի առաջնության մրցաշարային աղյուսակում ընդամենը երրորդն են:
Նախօրեին ՊՍԺ-ն սեփական հարկի տակ ոչ-ոքի (2:2) խաղաց Լիգա 1-ի առաջատար «Նիցցայի» հետ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը