Բաժիններ՝

Փրկարարները Հրազդանում երկու ավտոմեքենա են դուրս բերել արգելափակումից

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը դեկտեմբերի 13­-ին, ժամը 17.56-­ին ահազանգ է ստացել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում՝ գազալցակայանի մոտակայքում, «Mercedes ML» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել հրշեջ­փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Փրկարարները Մ­4 ավտոճանապարհի Երևան­Սևան հատվածի 48-­րդ կմ-­ի աջակողմյան հատվածում արգելափակումից դուրս են բերել «Mercedes ML» մակնիշի 32 OL 041 պ/հ ավտոմեքենան (3 ուղևոր):

Դեկտեմբերի 13­-ին, ժամը 16.40­-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի կենտրոնական գերեզմանատան տարածքում

«Mercedes E­190» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ:

Դեպքի վայր է մեկնել հրշեջ­փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 02 OS 076 պ/հ ավտոմեքենան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031