Բաժիններ՝

Սոթք­-Քարվաճառ և Ամասիա­-Զարիշատ ավտոճանապարհները փակ են

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 13-­ի ժամը 21.00­-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, փակ են Սոթք­-Քարվաճառ և Ամասիա­-Զարիշատ ավտոճանապարհները:

Դժվարանցանելի է Վարդենյաց լեռնանցքը:

Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում և Սարավան­Զանգեր ավտոճանապարհին ձյան տեսքով տեղումներ են:

Շիրակի մարզի Աշոցքի, Ամասիայի տարածաշրջաններում և Արագածոտնի մարզի Քուչակ Ապարան ավտոճանապարհին ձնաբուք է:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-­Լարս ավտոճանապարհը բաց է մարդատար ավտոմեքենաների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում, իսկ բեռնատարների համար՝ երկկողմանի փակ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031