Եզդիական ազգային կրոնական տոները
Շնորհավոր «Այդա Էզդիտ»
Մեր հազարամյա տարբեր վերելքներով ու վայրէջքներով լի պատմություն ունեցող ժողովուրդը,որ դարեր շարունակ պետականություն չի ունեցել և գոյատևում է: Հավատացեք շատերին կարող է զարմանալի թվալ,բայց մեր ժողովրդի ազգային ինքնության պահպանման գործում իրենց ուրույն տեղն են ունեցել և այսօր էլ ունեն եզդիական ազգային և կրոնական տոները:Ազգային և կրոնական տոները պահպանելով ազգային արժեքները նպաստելով ազգի գոյատևմանն ամուր թելի նման կապել և կապում են մեր ժողովրդի անցյալն ու ներկան: Ամրապնդելով մեր ժողովրդի հավատը, սեփական ուժերի և ապագայի նկատմամբ:
Շուրջ 300 տարի է մենք հայաստանաբնակ եզդիներս հեռացել ենք մեր հոգևոր նստավայրից Լալիշա-Նուրանից, բայց փառք Աստծո մենք դեռևս սրբորեն պահպանել ու տոնում ենք մեր ազգային և կրոնական տոները: Համոզված լինելով, որ կա Աստծո կողմից մարդուն տված բարոյական նորմերի, հավատի հաստատուն համակարգ, որին հետևում և իր սրբազան պարտքն է կատարում մեր ժողովրդի յուրաքանչյուր զավակ Հայաստան աշխարհում:
Աշխարհի բոլոր ժողովուրդների,ինչպես նաև եզդիների պատմության մեջ կարևոր իրադարձություններն, ինչպես նաև հիշարժան օրերն, որպես կանոն վերածվում են տոների ու տոնակատարությունների:Եզդի ժողովրդի կյանքում այդպիսի տոներից է «Այդա Էզդիտը», որը նշվում է որպես աշխարհի արարման օր: Այն իր անվանումն է ստացել եզդի ժողովրդի Աստված Եզդայի հազար ու մեկ անուններից:
«Այդա Էզդիտը» մեր ժողովրդի կյանքում և ճակատագրում կարևոր դեր է խաղացել:Այդ տոնը մշտապես նպաստել է եզդի ժողովրդի ինքնության, կրոնի և մշակույթի պահպանմանը հնագույն ժամանակներից միչև մեր օրերը: Որի գերագույն նպատակն է եղել մեր ժողովրդի գոյության, հարատևմանը մեր բնօրրանում և ամբողջ աշխարհում:
Այս տոնն իր հաստատուն տեղն ունի նաև մեր ժողովրդի գոյատենման գործում:Այն մի կամուրջ է հանդիսացել և այսօր էլ հանդսանում է մեր ժողովրդի անցյալի և ներկայի մինջև: «Այդա Էզդիտը» մեր ժողովրդի կողմից նշվում է դեկտեմբերի 13-ից մինչև հաջորդ 1-ին ուրբաթ օրը:
Ըստ եզդիական ավանդյութի՝ աշխարհի արարման գործը հրեշտակները Եզդայի «Աստծո» կարգադրությամբ սկսում են շաբաթ օրը և ավարտում են կիրակի օրը: Երկուշաբթի օրը հրեշտակները մաքրությամբ են զբաղվում և պատրաստվում ծոմի: Երեքշաբթի, Չորեշաբթի և Հինգշաբթի օրերին ծոմ են պահում, իսկ ուրբաթ օրը նշում են «Այդա Էզդիտ», այսինքն՝ աշխարհի արարման տոնը:
Այս տարի «Այդա Էզդիտ» օրերը սկսվում են դեկտեմբերի 13-ին, 14-ին, 15-ին ծոմ են պահում, իսկ դեկտեմբերի 16-ին սկսվում է տոնը:
2014թ. օգոստոսի 3-ից Իրաքի Հանրապետության եզդիաբնակ Շանգալ մարզում մեր ժողովուրդն ենթարկվեց ահավոր ցեղասպանության: ԻՊ-ի հրեշները եզդիների նկատմամբ այնպիսի ոճիր գործեցին, որը չէիր կարող տեսնել զարհուրելի երազներում, նույնիսկ սարսափելի կինոնկարներում:
Դաժան խավարը պատել էր մեր բնօրրանը, ամենուր մահ էր, եզդի կանանց ու երեխաներին 21-րդ դարի «ստրկավաճառները» հասցրեցին մինչև Աֆղանստան: Սակայն մարդկային ոչ մի զգացմունք հավերժ չի լինում, եկավ այն պահը, որ այդ ամենը մեր տխրությունը դարձավ ցավալի հիշողություն: Շանգալը ավերված է… Ազատագրման գինը սարսափելի է, բայց սպասվածից վատ կարող էր լինել, միայն սպասվածին չհասնելը` Շանգալը չազատագրելը և վերականգնելը:
2015թ. Նոյեմբերի 13-ին ազատագրվեց մեր բնօրրանը Շանգալը: Հաղթեց կյանքը, հաղթեց բարին, մարդկայինը, միասնությունը, առաջընթացը, հաղթեց քաղաքակիրթ աշխարհը: Եզդին ապացուցեց,որ ինքն է իր կյանքի անվտանգության և խաղաղ ապրելու երաշխավորը` եկավ ուրախանալու պահը, Շանգալում նորից ծածանվեց մեր ժողովրդի ազատագրական դրոշը: Սակայն ցավոք առկա է նաև զայրանալու պահը, մինչև վերջ չի ազատագրվել Շանգալը: Չեն թողնում մենք ինքներս կառուցենք մեր տունը, որոշենք մեր ազատ անկախ ապագան… Աստծո կամոք մենք արարվել ենք, որպես եզդիներ, ապրում ենք մեր ժողովրդի տեսակը, հավիտենականացնելու համար: Մեր ժողովրդի այսօրվա օրն ոչ թե մեր անցյալի այլ հավերժ ապրելու հաստատումն է:
«Միդիա-Շանգալ» Եզդիների ազգային միավորում ՀԿ խորհուրդը շնորհավորում է հայաստանաբնակ, ինչպես նաև ամբողջ աշխարհի, Շանգալի սարերում և փախստակաների վրաններում, դեռևս ԻՊ-ի հրեշների գերության մեջ գտնվող եզդիներին «Այդա Էզդիտ» տոնի առթիվ ցանկանում ենք բոլորին առողջություն, ազատություն, անվտանգություն, բարեկեցիկ և խաղաղ կյանք:
Թող իրականան մեր բոլորի երազանքները եզդիները այլևս երբեք ցեղասպանություն չապրեն իրենց բնօրրանում ապրեն ազատ, խաղաղ, անվտանգ և բարեկեցիկ: Այն արժեքավորն որ ստեղծել է մեր ժողովուրդն անցյալում հավատացած եմ ստեղծելու է նաև ապագայում: Թող այսուհետ աշխարհում ոչոք չսպանվի իր ազգային կամ կրոնական պատկանելության համար: Թող մենք բոլորս ապրենք միայն ուրախանալու զգացմունքով:
Մարդիկ սիրենք միմյանց անկեղծ սիրով, որ Աստվածն էլ սիրի մեզ:
Աստված ապավեն
«Միդիա-Շանգալ» Եզդիների ազգային միավորում ՀԿ խորհրդի նախագահ Ամո Շարոյան