«Ուզում ես՝ վերադարձիր, ուզում ես` չէ, որոշումը քոնն է». Սերժ Սարգսյանը՝ Գագիկ Ծառուկյանին. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Չնայած Վարդան Օսկանյանի հայտարարությանը, որ իրենք կարող են եւ միանալ Գագիկ Ծառուկյանին, այնուհանդերձ, «Համախմբում» կուսակցությունում վերապահությամբ են վերաբերվում թե այդ, թե Գագիկ Ծառուկյանի վերադարձի հեռանկարին` համարելով, որ նույն ջուրը երկու անգամ չեն մտնում, եւ առավել հավանական են համարում Էդմոն Մարուքյանի եւ համանման ուժերի հետ ալյանսը:

Ինչ վերաբերում է Գագիկ Ծառուկյանին, որն այս օրերին գտնվում է Քաթարում եւ հանդիպումներ է ունենում արաբական աշխարհի շեյխերի հետ, ըստ «Հրապարակ»-ի աղբյուրների, Սերժ Սարգսյանը նրան ասել է. «Ուզում ես՝ վերադարձիր, ուզում ես` չէ, որոշումը քոնն է»: Բայց նրան ավելի մերձ կանգնած մարդիկ պնդում են, որ վերադառնալու է»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930