![](/banners/BeFunky-design.jpg)
Քլինթոնը Թրամփից առաջ էր անցել ընտրողների 1 մլն ձայնով
![](https://168.am/wp-content/uploads/2016/10/qlinton-tramp.jpg)
ԱՄՆ նախագահական ընտրություններում Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Հիլարի Քլինթոնն իր մրցակցից առաջ էր անցել ընտրողների 1 մլն ձայնով, հայտնում է Politico-ն։
Համաձայն ընտրողների ձայների նախնական հաշվարկի՝ Քլինթոնը կարողացել է հավաքել 61 963 234 ձայն, Թրամփը՝ 60 961 185։
Ձայների հաշվարկը շարունակվում է Յուտա, Կալիֆոռնիա, Վաշինգտոն նահանգներում․
Միչիգան նահանգում դեռ չեն ամփոփվել նախագահական ընտրությունների արդյունքները։