Բաժիններ՝

«ՀՀ-ում հանքարդունաբերությունը պետք է լինի ժամանակակից, բարձր որակավորում ունեցող աշխատուժով». Սուրեն Կարայան

«ՀՀ կառավարությունը կարևորում է հանքարդյունաբերության ոլորտի շարունակական զարգացումը, բնական պաշարների պահպանումն ու արդյունավետ զարգացումը»,- այս մասին այսօր ԱՄՆ դեսպանատան, HSBC Հայաստանի հետ համատեղ կազմակերպված «Ժամանակակից հանքարդյունաբերություն» թեմայով մեկօրյա համաժողովի բացման խոսքում այս մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Սուրեն Կարայանը՝ համաժողովին ներկա արևմտյան ընկերությունների ներկայացուցիչներին ներկայացնելով ՀՀ կառավարության ջանքերը ներդրումային միջավայրի բարելավման ուղղությամբ:

Հիշեցնենք, որ ըստ համաժողովի կազմակերպիչների, համաժողովի նպատակը կապերի ձևավորում էր Հայաստանի հանքարդյունաբերողների և ամերիկյա հայտնի ըներությունների միջև, որոնք առաջարկում են այնպիսի ապրանքներ, ծառայություններ, որ մեծացնում են հանքարդյունաբերության արդյունավետությունը, աշխատողների անվտանգությունը և օգնում բնապահպանական հարցերում:

Համաժողովին մասնակցում են 7 ամերիկյան առաջատար ընկերությունների և 35  հայկական հանքարդյունահանող ընկերութունների ներկայացուցիչներ:  Համաժողովը միտված է ԱՄՆ-ի և ՀՀ-ի միջև առևտրային բնույթի հարաբերությունների ամրապնդմանը Հայաստանի հանքարդյունահանողներին ներկյացնելով առաջատար ամերիկյան ընկերություններին, հնարավորություն ընձեռելով ներկայացնել տեխնոլոգիաների ոլորտում իրենց նորագույն տեսականին:

Սուրեն Կարայանը նախ ՀՀ Կառավարության անունից ողջունեց համաժողովի մասնակիցներին, նշելով, որ հանքարդյունաբերությունը ՀՀ տնտեսության կարևոր հենասյուներից մեկն է, որի տեսակարար կշիռն   արտահանման կառուցվածքում բավականին բարձր է:

Նա որպես լավ ցուցանիշ շեշտեց, որ 2015 թ. ընթացքում Հայաստանից հանքահումքային արտահանումը կազմել է  462 միլիոն ԱՄՆ դոլար:

Նախարարի որակմամբ, սա ՀՀ  առաջատար ոլորտներից է, որտեղ  ներդրումներն ուղեկցվում են ոլորտին հատուկ առաջատար տեխնոլոգիաների մուտքով:

Նրա խոսքով, ՀՀ կառավարությունն ուշադրություն է դարձնում ներդրումային դաշտի կայունությանը, բաց դռների քաղաքականություն կիրառելով և բացառելով սահմանափակումները:

Կարայանը վստահեցրեց, որ իրականացվում են բարեփոխումներ, մշակվում  է նաև օրենք, ուղղված հանքարդյունաբերության ոլորտի զարգացմանը, արտաքին շուկաների ընդլայնմանը:

«Աշխատանքներ են տարվում նաև ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ, կարևորելով պետություն-մասնավոր հատված գործակցության զարգացումը: Կարևորում ենք ՀՀ-ԱՄՆ ստորագրված առևտրի և ներդրումների շրջանակային համաձայնը, որը հնարավորություն  կտա ընդայնել առևտրատնտեսական հարաբերությունները՝ գործարարների համար նոր հնարավորություններ ստեղծելով»,- ասաց նախարար Կարայանը:

Նրա պնդմամբ, ՀՀ կառավարությունը կարևորում է հանքարդյունաբերության ոլորտի շարունակական զարգացումը, բնական պաշարների պահպանումն ու արդյունավետ զարգացումը: Նրա համոզմամբ, հանքարդունաբերությունը պետք է լինի ՀՀ-ում ժամանակակից, կառավարման ժամանակակից մեթոդներով, բարձր որակավորում ունեցող աշխատուժով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս