Բաժիններ՝

«Հավատացած եմ, որ հնարավոր է և լավ է, որպեսզի ամերիկյան ներդրողները, գան և աշխատեն Հայաստանում». Ռիչարդ Միլս

«Հանքարդյունաբերությունը, եթե կատարվում է պատասխանատու և թափանցիկ կերպով միջազգային բնապահպանական և սոցիալական ամենաբարձր չափանիշներին համահունչ, կարող է լինել հաջող և արդյունավետ ներդրում Հայաստանի ժողովրդի համար»,- այս մասին այսօր ԱՄՆ դեսպանատան, HSBC Հայաստանի հետ համատեղ կազմակերպված «Ժամանակակից հանքարդյունաբերություն» թեմայով մեկօրյա համաժողովի ացան խոսքում ասաց ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը՝ անդրադառնալով հայ-ամերիկյան առևտրատնտեսական կապերի զարգացմանն, այդ թվում հանքարդյունաբերության ոորտում:

Հիշեցնենք, որ ըստ համաժողովի կազմակերպիչների, համաժողովի նպատակը կապերի ձևավորում էր Հայաստանի հանքարդյունաբերողների և ամերիկյա հայտնի ըներությունների միջև, որոնք առաջարկում են այնպիսի ապրանքներ, ծառայություններ, որ մեծացնում են հանքարդյունաբերության արդյունավետությունը, աշխատողների անվտանգությունը և օգնում բնապահպանական հարցերում: Համաժողովին մասնակցում են 7 ամերիկյան առաջատար ընկերությունների և 35 հայկական հանքարդյունահանող ընկերութունների ներկայացուցիչներ:

Համաժողովը միտված է ԱՄՆ-ի և ՀՀ-ի միջև առևտրային բնույթի հարաբերությունների ամրապնդմանը Հայաստանի հանքարդյունահանողներին ներկյացնելով առաջատար ամերիկյան ընկերություններին, հնարավորություն ընձեռելով ներկայացնել տեխնոլոգիաների ոլորտում իրենց նորագույն տեսականին:

Դեսպան Միլսը պատմեց, որ անցյալ տարի հայ-ամերիկյան առևտրաարդյունաբերական պալատի միջոցառման ժամանակ ինքը նշել էր, որ հայ-ամերիկյան առևտրային հարաբերությունների խորացումն ԱՄՆ դեսպանատան առաջնահերթությունն է լինելու:

Կարդացեք նաև

Այս տեսանկյունից Միլսը կարևորեց վերջերս ԱՄՆ Նյու-Յորք քաղաքում կազմակերված հայ-ամերիկյան ներդրումային ֆորումը, որի ընացքում ներկայացվել է այն հսկա ներուժը, որն ունի Հայաստանի Հանրապետությունը: Դեսպանի խոսքով, դա հոյակապ հարթակ էր ներկայացնելու, թե ՀՀ-ն ինչ ճանպարհ է անցել և ինչ հնարավորություններ կան ՀՀ-ում: «Հավատացած եմ, որ հնարավոր է և լավ է, որպեսզի ներդրողները՝ ամերիկյան ներդրողները, գան և աշխատեն Հայաստանում: Հայ-ամերիկյան առևտրային հարաբերությունների խորացումը դեսպանատան առաջնահերթություններից մեկն է, որի ուղղությամբ դեսպանատունն արդեն մի շարք ծրագրեր է իրականացրել»,- ասաց Ռիչարդ Միլսը: Այսօր, ըստ նրա, ուշադրության կենտրոնում հանքարդյունաբերությունն է, որը մեծ ներուժ ունեցող ոլորտ է, առաջատար ճյուղերից մեկն է, ՀՀ ՀՆԱ-ում մեծ բաժին ունի, արտահանման ծավալներում՝ ևս:

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն ասաց, որ ցանկանում են, որպեսզի այս ոլորտը ապահովի ՀՀ-ի բնական գեղեցկությունը, այդ ոլորտոմ աշխատուժի անտանգությունն ու ապահովությունը:

Դեսպան Միլսը տեղեկացրեց, որ երկու խոշոր ներդրում է եղել Հայաստանում վերջին տարիներին: Ըստ նրա, առաջին ներդրումը «Կոնտուր Գլոբալ»-ի 180 միլիոն դոլարի ներդրումն էր և «Լիդիան Ինթերնեյշնլ» ընկերության 370 միլիոն դոլարի ներդրումը: Նա ընդգծեց, որ այս ներդրումները ոչ միայն աշխատատեղեր, հարկային եկամուտներ են ձևավորում, այլև ՀՀ են բերում ժամանակակից արևմտյան չափանիշներ, ապահով հանքարդյունաբերություն:

Եզրափակելով իր խոսքը՝ Միլսն ասաց, որ ողջունում են ՀՀ կառավարության նախաձեռնւթյունը հանքարդունաբերության թափանցիկությանը միանալու վերաբերյալ: Նրա շեշտադրմամբ, թափանցիկ, կոռուպցիայից զերծ զարգացումը կարևոր է այս ոլորտի համար, ավելին՝ արևմտյան չափանիշները կարող են իրենց մոտեցումները ներմուծել այստեղ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս