ԱՄՆ-ը նոր սառը պատերազմի չի ձգտում Ռուսաստանի դեմ, բայց պաշտպանելու է «համաշխարհային կարգի սկզբունքները»: Այս մասին ասված է ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Էշթոն Քարթերի հոդվածում, որը հրապարակվելու է Լոնդոնի Ռազմավարական հետազոտությունների միջազգային ինստիտուտի 2016 թվականի դեկտեմբերի-2017 թվականի հունվարի հրատարակության մեջ:
Մեքսիկայի Սենատի արտաքին հարաբերություների հանձնաժողովի նախագահ Գաբրիելա Կուեւաս Բառոնի հրավերով նոյեմբերի 22-ին Մեխիկո է այցելել ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը: Այցի ընթացքում Արտակ Զաքարյանին ընդունել է Սենատի նախագահ Պաբլո Էսկուդերո Մորալեսը: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանի գրասենյակից:
Նոյեմբերի 22-ին, ժամը 10.15-ին, Բագրատաշենի սահմանային անցակետից ոստիկանություն է ներկայացել 1969 թ. ծնված Կարինե Օ.-ն:
Twitter-ն իր միկրոբլոգի հիմնադիր, ընկերության ղեկավարներից Ջեք Դորսիի օգտահաշիվը արգելափակել է նոյեմբերի 22-ի երեկոյան։
Տիբեթի բուդդիստների առաջնորդ դալայ-լաման մտադիր է այցելել ԱՄՆ՝ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպելու նպատակով, հայտնում է Reuters-ը։
Ռուսական լցանավերը վառելիք են մատակարարել Սիրիայի ռեակտիվ ինքնաթիռներին Եվրամիության երկրների տարածքային ջրերով՝ շրջանցելով պատժամիջոցները, որոնք ԵՄ-ն սահմանել էր 2014 թվականին, գրում է Reuters-ը՝ վկայակոչելոգ աղբյուրներին։
Նոյեմբերի 22-ին, ժամը 15.30-ին, «ԲՄՎ-530» մակնիշի ավտոմեքենան Երևանի Չարենցի փողոցի թիվ 27 շենքի դիմաց բախվել է «Դեու Նեքսիա» մակնիշի ավտոմեքենայի:
Շանհայի համագործակցության կազմակերպությունը (ՇՀԿ) արագ ընդլայնվելու նպատակներ չունի, հայտարարել է միավորման գլխավոր քարտուղար Ռաշիդ Ալիմովը՝ մեկնաբանելով ՇՀԿ-ին Թուրքիայի հնարավոր անդամակցությունը:
ԱՄՆ իշխանությունները պնդում են, որ Հալեպի հիվանդանոցների հարվածները հասցրել են ռուսական կամ սիրական ռազմական ինքնաթիռները և կոչ են անում Մոսկվային ազդել Ասադի կառավարության վրա՝ դադարեցնելու արնահեղությունը, հայտնում է BBC-ն։
Ղազախստանի խորհրդարանի պատգամավորներն առաջարկում են երկրի մայրաքաղաք Աստանան վերանվանել, որպեսզի դրա անվանման մեջ հնչի երկրի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի անունը։
Նոյեմբերի 23-ին, ժամը 05.25-ին տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սյունիքի մարզի Բռնակոթ գյուղի թիվ 22 փողոցի տներից մեկին հարակից անասնագոմի տանիքում:
Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Էրքան Օզորալը երեկ Բաքվում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է, թե Ադրբեջանն ու Թուրքիան միմյանց անհրաժեշտ աջակցություն են ցուցաբերում ահաբեկչության դեմ պայքարում։
Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով, երեկ Բաքվում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխտեղակալ Բրիջիթ Բրինքը։
Սիրիայում ոչնչացվել է «Ալ-Քաիդայի» սիրիական թևի առաջնորդներից Աբու Աֆղան ալ-Մասրին, հայտնել է Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Փիթեր Կուկը, տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը։
ԱՄՆ-ն աջակցում է ժողովրդավարական ճանապարհով ընտրված Թուրքիայի կառավարությանը, թուրքական «Անադոլու» գործակալության թղթակցին ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ջոն Քիրբին։
ԱՄՆ իշխանությունները ահաբեկչական ԴԱԻՇ խմբավորման 3 առաջնորդների դեմ պատժամիջոցներ են սահմանել, ասվում է Պետդեպարտամենտի կայքում։
The New York Times-ի լրագրողների հետ հանդիպմանը ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը պատմել է այն մասին, որ իրեն զանգահարել են Apple-ի ղեկավար Թիմ Կուկն ու Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը։
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը ԱՄՆ գործող նախագահ Բարաք Օբամայի հետ հանդիպումից հետո եկել է եզրակացության, որ իրեն դուր է գալիս Օբաման։
ՆԱՏՕ-ն չի ձգտում Ռուսաստանի հետ հակամարտության։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, ցամաքային զորքերի գնդապետ Միշել Բալդանզան, հայտնում է TASS-ը։
ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը հրաման է ստորագրել՚ «2016-2017 ուսումնական տարվա 12-րդ դասարանների սովորողների պետական ավարտական քննությունների անցկացման ժամանակացույցը հաստատելու» մասին:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը ունի բոլոր հնարավորությունները՝ իշխանության ղեկին մնալ մինչև 2029 թվականը, ինչին կնպաստեն երկրի Սահմանադրությունում հնարավոր փոփոխությունները, գրում է The Guardian-ը։
Երկաթգծի կայարանում կատարված սպանության հետքերով:
«Հայաստանի համալսարանները չեն իրականացնում հետազոտություններ: Նրանք զբաղված են ուսուցմամբ, սակայն գիտահետազոտական աշխատանքներ չեն տարվում: Ընդհանուր կրթական համակարգը կարիք ունի բարեփոխումների»,-ասում է Զարեհ Ասատրյանը:
Մամուլում երեկ լուր շրջանառվեց այն մասին, որ ի թիվս այլոց ՀՀԿ ռեյտինգային ցուցակով Գյումրիից ԱԺ պատգամավորի թեկնածու է առաջադրվելու նաև Բալասանյանների ընտանիքի կրտսեր ներկայացուցիչներից: Բայց անակնկալն այն է, որ թեկնածուն լինելու է ոչ թե քաղաքապետի ավագ որդին գործարար՝ Միսակը, այլ կրտսերը` արտասահմաններում կրթված Խաչատուրը:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 23-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Թումանյանի, Սիսիանի և Գորիսի ավտոճանապարհներին տեղում է ձյուն:
«Սուրեն Խաչատրյանը, եթե պարտքը ժամանակին վերադարձներ, 450 հազար դոլար էր, բայց հիմա 102 մլն դոլարից մի քիչ ավելի է, իսկ Վարդան Այվազյանինը՝ 70 000 դոլար»:
«Այս գիշեր օդի ջերմաստիճանը Աշոցքում հասել է -25, Տաշիրում (Կալինինո) -24, Երևանում մինչև -7 աստիճան ցրտի»:
Նոյեմբերի 22-ի լույս 23-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 30 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 530 կրակոց:
Ռուսաստանի ԱԳՆ հատուկ կարգադրությունների դեսպան Էլեոնորա Միտրոֆանովան օրերս հայտարարել է, որ ՌԴ-ն պետք է ջանք գործադրի նախկին ԽՍՀՄ պետություններում ռուսերենին օրենսդրական հատուկ կարգավիճակ տալու ուղղությամբ: «Մեկ սերունդ հետո մենք կբախվենք այն փաստին, որ մարդիկ կդադարեն ռուսերեն խոսելուց»,-ըստ ռուսական ԶԼՄ-ների՝ ասել է Միտրոֆանովան։
Նոյեմբերի 20-ին հերթական սպանությունն է տեղի ունեցել մայրաքաղաք Երեւանում: Հրազենային վիրավորումից մահացել է 52-ամյա Սամվել Արշակյանը: «Ժողովուրդ»-ին կատարվածի մասին նոր մանրամասներ են հայտնի դարձել: ՀՀ քննչական կոմիտեի պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել այն մասին, որ բուժօգնության է տեղափոխվել 52-ամյա մի տղամարդ՝ «հրազենային վնասվածք, կլինիկական մահ» ախտորոշմամբ, ով գիտակցության չգալով՝ մահացել է: