
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել ԴԱԻՇ-ի 3 առաջնորդների դեմ

ԱՄՆ իշխանությունները ահաբեկչական ԴԱԻՇ խմբավորման 3 առաջնորդների դեմ պատժամիջոցներ են սահմանել, ասվում է Պետդեպարտամենտի կայքում։
Պատժամիջոցային ցուցակում ներառվել են Աբդուլլա Ահմեդ ալ-Մեշեդանին, Բասիլ Հասանն ու Աբդելիլ Խիմիչը։
Ինչպես նշում է Պետդեպը, Աբդուլլա Ահմեդ ալ-Մեշեդանին զբաղվում է օտարերկրացի զինյալների, ներառյալ մահապարտ ահաբեկիչների տեղափոխության ու տեղավորման հարցերով։ Նախնական տվյալներով՝ նա ԴԱԻՇ-ի ղեկավար Աբու Բաքր ալ-Բաղդադիի խորհրդականն է։
Բասիլ Հասանը մեղադրվում է 2013թ. դանիացի լրագրող Լարս Խեդեգարդի սպանության մեջ։
Աբդելիլ Խիմիչը ղեկավարում է ԴԱԻՇ-ի «արտաքին գործողությունները»։ Նա 2015թ. Եվրոպայում ստեղծել էր «Թարիք իբն Զիյադ» ահաբեկչական ցանցը։