Բաժիններ՝

ՌԴ-ն վառելիք է մատակարարել Սիրիային՝ շրջանցելով պատժամիջոցները. Reuters

Ռուսական լցանավերը վառելիք են մատակարարել Սիրիայի ռեակտիվ ինքնաթիռներին Եվրամիության երկրների տարածքային ջրերով՝ շրջանցելով պատժամիջոցները, որոնք ԵՄ-ն սահմանել էր 2014 թվականին, գրում է Reuters-ը՝ վկայակոչելոգ աղբյուրներին։

ԵՄ երկրներից մեկի հետախուզության աղբյուրների տվյալներով՝ ռուսական դրոշներով նվազագույնը երկու նավ է մատակարարում իրականացրել Կիպրոսով։ Ընդ որում՝ հոկտեմբերին նկատվել է վառելիքի մատակարարումների կտրուկ աճ։

Մեկ այլ աղբյուր էլ հայտնել է, որ ՌԴ դրոշներով նավերը մինչ Սիրիա վառելիք հասցնելը մտել են Կիպրոսի և Հունաստանի նավահանգիստներ։ Հոկտեմբերի 1-2 շաբաթվա ընթացքում ռուսական լցանավերը Սիրիա են հասցրել 9 միլիոն դոլարի 20 հազար տոննա վառելիք։

Ավելի ուշ Մոսկվան մեկնաբանել է տվյալ մեղադրանքները, հայտնում է TASS-ը։ Ինչպես հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը, ԵՄ ներսում գործող սահմանափակումները Սիրիա վառելիքի մատակարարումների հարցով, «մեղմ ասած», չեն վերաբերում այդ երկրում ՌԴ ռազմատիեզերական ուժերի ավիախմբին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս