Թրամփը խոստովանել է, որ համակրում է Օբամային
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը ԱՄՆ գործող նախագահ Բարաք Օբամայի հետ հանդիպումից հետո եկել է եզրակացության, որ իրեն դուր է գալիս Օբաման։
«Ես չգիտեի՝ կհավանեի՞ արդյոք նրան։ Ես մտածում էի, ամենայն հավանականությամբ, ոչ։ Սակայն նա ինձ շատ դուր եկավ»,- ասել է Թրամփը լրագրողներին, հայտնում է The New York Times-ը։
Նրա խոսքով՝ մինչ Օբամայի հետ Սպիտակ տանը հանդիպելը ինքը ծանոթ չի եղել նրա հետ։ Սակայն առաջին զրույցը, խոստովանել է Թրամփը, շատ լավ է անցել։
«Ես հիանալի հանդիպում եմ ունեցել նախագահ Օբամայի հետ»,- հայտարարել է նա։
Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, թե Օբամային համարում է ԱՄՆ-ի պատմության մեջ վատագույն նախագահը։