Բաժիններ՝

Սիրիայում ոչնչացվել է «Ալ-Քաիդայի» առաջնորդներից մեկը

Սիրիայում ոչնչացվել է «Ալ-Քաիդայի» սիրիական թևի առաջնորդներից Աբու Աֆղան ալ-Մասրին, հայտնել է Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Փիթեր Կուկը, տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը։

Նրա խոսքով՝ ալ-Մասրին, որը Եգիպտոսի քաղաքացի է, սպանվել է նոյեմբերի 18-ին։
Ավելի վաղ նա կռվել է Աֆղանստանում՝ «Ալ-Քաիդայի» շարքերում, ինչից հետո տեղափոխվել է Սիրիա։

«Նա ոչնչացվել է ավիահարվածի հետևանքով, որը հասցվել է սիրիական Սիրմատա բնակավայրին»,- ընդգծել է Կուկը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930