Բաժիններ՝

ԱՄՆ-ը պահանջում է Մոսկվայից և Դամասկոսկից կասեցնել Հալեպի ռմբակոծությունները

ԱՄՆ իշխանությունները պնդում են, որ Հալեպի հիվանդանոցների հարվածները հասցրել են ռուսական կամ սիրական ռազմական ինքնաթիռները և կոչ են անում Մոսկվային ազդել Ասադի կառավարության վրա՝ դադարեցնելու արնահեղությունը, հայտնում է BBC-ն։

Մինչ այդ, Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ դեսպանորդ Ստաֆան դե Միստուրան նախազգուշացրել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ուժերի լայնամասշտաբ հարձակման մասին Հալեպի արևելյան շրջաններում։ Նրա խոսքով՝ դա կարող է տեղի ունենալ մինչև հունվարի 20-ը՝ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը։
նչպես ճեպազրույցի ժամանակ Վաշինգտոնում հայտարարել է Պետդեպի պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբին, ռմբակոծությունների մասին տեղեկությունները ստացվում են այնպիսի մարդասիրական կազմակերպություններից, ինչպիսիք են ԱՀԿ-ն, «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպությունը» և այլն։

«Այսինքն՝ մենք լավ պատկերացնում ունենք, թե ինչ է տեղի ունենում»,- ասել է Քիրբին։
«Ինչ-որ մեկը ռմբակոծել է հիվանդանոցները։ Մենք գիտենք, որ դա կոալիցիան և ԱՄՆ-ը չեն։ Մնում է երկու կողմ՝ Սիրիան կամ Ռուսաստանը, կամ թե՛ մեկը, թե՛ մյուսը»,- հայտարարել է ԱՄՆ Պետդեպի ներկայացուցիչը։

Նրա խոսքով՝ Ռուսաստանը պատասխանատվություն է կրում ամեն դեպքում, քանի որ աջակցում է Բաշար Ասադի ռեժիմին։

Նա վստահ է, որ Ռուսաստանը ի վիճակի է դադարեցնել արնահեղությունը, եթե օգտագործի Ասադի վրա ունեցած ազդեցությունը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս