Բաժիններ՝

«ԼՂ հակամարտությունը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով». Բրիջիթ Բրինք

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով, երեկ Բաքվում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխտեղակալ Բրիջիթ Բրինքը։ Այս մասին հայտնում է Trend-ը։

«Հակամարտության լուծման ռազմական ուղի չկա։ ԱՄՆ-ը հանձնառու է աշխատել հակամարտության կողմերի հետ՝ գտնելու լուծման ուղիներ»,- հայտարարել է նա։

Անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի՝ համանախագահի պաշտոնից հեռանալուն, Բրինքը նշել է, թե ԱՄՆ-ն ողջունում է Ուորլիքի աշխատանքը՝ որպես համանախագահ։

«Դեռ հայտնի չէ, թե ով կդառնա ԱՄՆ-ից հաջորդ համանախագահը»,- նշել է նա։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930