
Սամվել Բալասանյանը որդուն ցանկանում է պատգամավոր դարձնել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մամուլում երեկ լուր շրջանառվեց այն մասին, որ ի թիվս այլոց ՀՀԿ ռեյտինգային ցուցակով Գյումրիից ԱԺ պատգամավորի թեկնածու է առաջադրվելու նաև Բալասանյանների ընտանիքի կրտսեր ներկայացուցիչներից: Բայց անակնկալն այն է, որ թեկնածուն լինելու է ոչ թե քաղաքապետի ավագ որդին գործարար՝ Միսակը, այլ կրտսերը` արտասահմաններում կրթված Խաչատուրը:
Այս լուրը թերեւս այնքան էլ հեռու չէ իրականությունից, քանի որ Միսակը նախընտրել է զբաղվել արտերկրում և Հայաստանում ունեցած իր բիզնեսով եվ մատնացույց արել առաջին մասնագիտությամբ միջազգայնագետ, երկրորդով իրավաբան եղբորը: Հանուն հարազատ մարզից պատգամավոր գնալու գաղափարի, Խաչիկը հրաժարվել է չինական Գուանչժոում տնտեսական հարցերով գլխավոր հյուպատոսի պաշտոնից:
Բալասանյանների ընտանիքին մոտ կանգնած աղբյուրները պնդում են, որ սա Գյումրու քաղաքապետի հին որոշումն է: Նա քաղաքականությունում միշտ տեսել է Խաչատուրին, դրա համար էլ ուղարկել է տարբեր երկրներում կրթվելու-վերապատրաստվելու»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: