«ԼՂ հիմնահարցը ոչ միայն Ադրբեջանի, այլև Թուրքիայի խնդիրն է». Բաքվում Թուրքիայի դեսպան

Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Էրքան Օզորալը երեկ Բաքվում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է, թե Ադրբեջանն ու Թուրքիան միմյանց անհրաժեշտ աջակցություն են ցուցաբերում ահաբեկչության դեմ պայքարում։

Վերջինս, անդրադառնալով նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, ասել է, որ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը ոչ միայն Ադրբեջանի, այլև Թուրքիայի խնդիրն է։ Այս մասին հայտնում է ադրբեջանական Trend գործակալությունը:

«Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է կարգավորվի մոտ ժամանակներս։ Թուրքիան և Ադրբեջանն այսուհետ ևս կշարունակեն համագործակցությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ, ահաբեկչության դեմ պայքարում»,- ասել է նա։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930