Այո: Հետո գեներալները տեսնում՝ նեղանում են, ասում են իմ անունը տվել ես, էսինչի անունը չես տվել: Ես էլ վատ եմ զգում, որ բոլորի անունը չեմ կարողանում տալ ու նեղացնում եմ մարդկանց: Դրա համար ես նաեւ լավ գեներալների անունները չեմ տալիս. մտածում եմ ոմանց կմոռանամ, կմտածեն, թե իրենց մասին վատ կարծիք ունեմ:
Զինվորական ծառայության պարտականությունները կատարելիս հրազենային վնասվածք ստացած Մհեր Պետրոսյանի բուժումը Գերմանիայում իրականացնելու նպատակով Հայաստանի կառավարության բյուջեով նախատեսված պահուստային ֆոնդի հաշվին պաշտպանության նախարարությանը կհատկացվի ավելի քան 26 միլիոն դրամ, որն իր հերթին պետք է փոխանցվի Մհեր Պետրոսյանին ուղեկցող անձի (ծնողի) բանկային հաշվեհամարին:
«Մենք կարիք ունենք փաստի: Երբ փաստենք, որ իքս մարդը ներմուծել է շաքարավազ և ողջ-առողջ է, ուրեմն ճիշտ է: Երեկվա դրությամբ, հեռուստատեսությամբ տեսա՝ ինչ-որ մարդիկ բանան էին բերել»,-ասաց Մխչյանը:
«Հայկական վերածնունդ» կուսակցությունը որոշել է ընտրությունների նախօրեին ձեռնամուխ լինել ավանդների վերադարձի գործընթացի 2-րդ փուլին: ՀՎԿ-ն առաջիկայում ԱԺ օրենքի նախագիծ կներկայացնի, որով առաջարկում է ավանդների փոխհատուցումը տրամադրել նաեւ ավանդատուների ժառանգներին:
ամաշխարհային բանկը կանխատեսում է՝ Հայաստանում այս տարի կարձանագրվի 3.1 տոկոս տնտեսական աճ: Այս մասին նշված է ՀԲ-ի` երեկ հրապարակած «Բեւեռացում եւ պոպուլիզմ» զեկույցում, որը նվիրված է Եվրոպային եւ Կենտրոնական Ասիային:
ԲՀԿ-ն առաջիկայում կուսակցության քաղխորհրդի նիստ է պլանավորել, որը կկայանա Մելիք-Ադամյանի վրա գտնվող կառավարության մեծ՝ 800 տեղանոց դահլիճում, մինչդեռ ԲՀԿ քաղխորհուրդը բաղկացած է 160 անդամից։
ՀՀ կառավարությունն այս տարի իր գնումների պլանով բավականին ուշագրավ մի գնում է նշել՝ 18 մլն 915 հազար դրամով մեքենայի մեկ պահեստամաս է ձեռք բերել: Փաստաթղթում նշված չէ, սակայն, թե դա ինչ պահեստամաս է եւ ինչ մեքենայի համար:
HMD Global ընկերությունը պատմել է արդեն 2017 թվականին Nokia բրենդի ներքո սմարթֆոնների պլանավորվող արտադրության մասին: Այս մասին ասված է Nokia’s Capital Markets Day 2016-ի ներդրողների համար միջոցառման պաշտոնական տեղեկագրում:
Adidas ընկերությունը ներկայացրել է աշխարհում առաջին կենսաքայքայվող մարզակոշիկները, մոդելն ստացել է Futurecraft Biofabric անվանումը: Այս մասին հաղորդում է Adidas ընկերության կայքը:
Սերն անմահ է և անմահություն է տալիս այն ամենին, ինչ շրջապատում է մեզ: Իսկ ատելությունը մահանում է ամեն րոպե:
Փողոցից ներս մտնելուց անմիջապես հետո կաշվե կոշիկը լվացեք տաք, բայց ոչ եռացած ջրով։ Կեղտոտված հատվածին թուղթ դրեք և թողեք, որ երկարաճիտ կոշիկները չորանան։ Չորացած կոշիկներին մանկական կրեմ քսեք։
Երբեմն մենք բազմաթիվ էմոցիաներ ենք զգում, և դժվար է լինում հստակեցնել, թե ինչ եք զգում իրականում։ Այս կարճ թեստը ճշգրիտ կերպով կորոշի, թե ինչ եք զգում այս պահին։ Անհրաժեշտ է ընդամենը պատասխանել հարցին, թե ինչ զգացմունքներ եք տեսնում այս լուսանկարում։
Վերափոխումը սկսվեց 1980-ական թթ.՝ բաց լիբերալ շուկաների գաղափարի հետ։ Առավել նկատելի էր սոցիալական համերաշխության ինստիտուտների ոնչնչացման մարտավարությունը. նրանք շուկայի դեմ էին։ Դա թուլացնում էր աշխատուժի ընդհանուր ուժը։ Չինաստանի և այլ զարգացող տնտեսությունների՝ համաշխարհային աշխատուժի շուկա մտնելու արդյունքում՝ 2 մլրդ աշխատակիցներ համալրեցին շուկան։
Իսկ թե որտեղից է առաջանում նմանատիպ «ներքին արգելակումը», հստակ տեղեկություններ չկան, սակայն կարելի է ենթադրել, որ այստեղ մեծ դեր են կատարում հասարակական հարաբերությունները: Մենք մանկուց լսում ենք՝ «ստելը լավ բան չէ», «ստի համար մենք անպայման կպատժվենք», իսկ մեր ուղեղը, վերջիվերջո, ընդունում է սա՝ որպես կյանքի կանոն, սակայն բոլորս էլ ստիպված ենք լինում կյանքի որոշակի փուլում անցնել այս ամենի վրայով:
Երբ որովայնի սանտիմետրերը գնալով մեծանում են, դա ոչ միայն իջեցնում է կնոջ ինքնագնահատականը, այլևս վնասում նրա առողջությանը։ Ներկայացնում ենք մի քանի վարժություն, որոնք կարող են օգնել ազատվել ավելորդ սանտիմետրերից։
Տնտեսական ակտիվության ցուցանիշն այս տարվա հունվար-հոկտեմբերին` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ, 100.4 է։ Սա նշանակում է, որ տարվա առաջին տասն ամիսներին տնտեսության ակտիվությունն աճել է ընդամենը 0.4%-ով։