
ՆԱՏՕ-ն հակամարտություն չի որոնում Ռուսաստանի հետ. Պենտագոն

ՆԱՏՕ-ն չի ձգտում Ռուսաստանի հետ հակամարտության։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, ցամաքային զորքերի գնդապետ Միշել Բալդանզան, հայտնում է TASS-ը։
Պենտագոնի ներկայացուցիչը հայտնել է այդ մասին՝ մեկնաբանելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքերը, թե Ռուսաստանը պարտադրված է միջոցներ ձեռնարկել դաշինքի սպառնալիքներին ի պատասխան։
«Մենք տեսել ենք ՌԴ նախագահի մեկնաբանությունները։ Որպեսզի միանգամայն հստակ լինենք, ինչպես հայտարարում են ԱՄՆ պաշտպանության նախարար Քարտերը և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ստոլտենբերգը, մենք հակամարտություն չենք որոնում Ռուսաստանի հետ»,- ասել է Բալդանզան։
Ընդ որում՝ նա նշել է, որ ՆԱՏՕ-ի արևելյան ճակատում նոր ուժերի կենտրոնացումը «իր բնույթով պաշտպանողական է»։
«Մենք կոչ ենք անում Մոսկվային իրեն պահել պատասխանատու գործընկերոջ պես ու մասնակցել միջազգային կառույցների աշխատանքներին»,- հավելել է նա։