Բաժիններ՝

Կարեն Միրզոյանն օբյեկտիվ անհրաժեշտություն է համարում Արցախի մասնակցությունը բանակցային գործընթացին

Արցախի մասնակցությունը ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում օբյեկտիվ անհրաժեշտություն է: Այս մասին Երևանում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Արցախի արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը: «Արցախի մասնակցությունը բանակցային գործընթացին ցանկություն կամ պահանջ չէ: Դա օբյեկտիվ անհրաժեշտություն է:

Տեղի ունեցող զարգացումները ևս մեկ անգամ փաստում են, որ բանակցային գործընթացում առանց Ղարաբաղի լիարժեք մասնակցության, խոսել իրական առաջընթացի մասին իրատեսական չէ»,­- ասաց Կարեն Միրզոյանը: Արցախի արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն անդրադարձավ նաև ղարաբաղա ադրբեջանական շփման գծում տեղի ունեցած վերջին միջադեպին, նշելով, որ դա շատ վտանգավոր ազդանշան է:

«Դա ևս մեկ անգամ ապացուցում է, թե որքան կարևոր է Վիեննայի ու Սանկտ Պետերբուգի պայմանավորվածությունների անհապաղ կատարումը: Առաջիկա օրերին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կլինեն Արցախում: Մենք ներկայացնելու ենք մեր գնահատականը, մեր մոտեցումները անցած ժամանակահատվածում տեղի ունեցածի վերաբերալ: Ինչպես միշտ ակնկալում ենք, որ խոսակցությունը կընթանա բաց մթնոլորոտւմ»,- ­հավելեց նախարարը:

Ինչ վերաբերում է ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերի հետ հանդիպմանը, Կարեն Միրզոյանը նշեց, որ խոսել են մի շարք հարցերի մասին, որոնք առնչվում են Արցախի և Եվրամիության միջև հարաբերություններին:

«Իհարկե, չէինք կարող չանդրադառնալ նաև բանակցային գործընթացի առկա իրավիճակին: Այդ համատեքստում մենքկարևորեցինք Վիեննայում, Սանկտ Պետերբուրգում ձեռբերված պայմանավորվածությունների անհապաղ կատարումը: Անդրադարձել ենք մի շարք հարցերի, որոնք օրակարագային են մեր հանդիպումների համար»,- ­հավելեց նա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս