Բաժիններ՝

Անժելիկ Կերբերը տարվա արդյունքներով կպահպանի WTA վարկանիշում առաջին տեղը

Դա հաջողվել է ընդամենը 11 թենիսիստուհու:

Հինգշաբթի հայտնի է դարձել, որ Անժելիկ Կերբերը 2016թ. արդյունքներով երաշխավորված կմնա WTA վարկանիշի առաջին հորիզոնականում: «Տարին ավարտել՝ որպես աշխարհի առաջին ռակետ, դա մեծ պատիվ է և հսկայական ձեռքբերում: Դա այն բաներից մեկն է, որոնց մասին ես միշտ երազել եմ»,- ասել է Կերբերը, ում խոսքերն է մեջբերում WTA-ի պաշտոնական կայքը:

Մինչև Անժելիկը, մրցաշրջանն առաջին տեղում ավարտել են 11 թենիսիստուհիներ. Շտեֆի Գրաֆը (8 անգամ), Մարտինա Նավրատիլովան (7), Քրիս Էվերտն ու Սերենա Ուիլյամսը (5), Լինդսի Դևենպորտը (4), Ժուստին Էնենը և Մարտին Հինգիսը (3), Մոնիկա Սելեշը և Կարոլին Վոզնյացկին (2), Վիկտորիա Ազարենկոն և Ելենա Յակովիչը (1):

Այս մրցաշրջանում Կերբերը հաղթել է 3 մրցաշար, ներառյալ՝ Australian Open-ը և US Open-ը, և դարձել է Ռիո-2016-ի արծաթե մեդալակիր:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս