Բաժիններ՝

Սոխի կճեպի 6 զարմանալի հատկություն

Սոխն ամենաօգտակար մթերքներից մեկն է։ Այն հակամիկրոբային և հակասեպտիկ հատկություններ ունի, օգնում է օրգանիզմը պաշտպանել վարակներից, նվազեցնում է արյան մեջ խոլեստերինի մակարդակը։ Marketium.ru կայքը գրում է, որ պակաս օգտակար հատկություններ չունի նաև սոխի կճեպը։

1. Ներկ մազերի համար։ Սոխի կճեպը ներկում է մազերը։ Դրա առավելությունն այն է, որ այն ներկում է նաև սպիտակ մազերը։ Շագանակագույն մազեր ստանալու համար անհրաժեշտ է կես բաժակ սոխի կճեպը եռացնել 20 րոպե՝ մեկ բաժակ ջուր ավելացնելով։ Թողեք սառչի, ավելացրեք 2 թեյի գդալ գլիցերին։ Քսեք մազերին ամեն օր երեք շաբաթվա ընթացքում։

dlya-naturalnyh-bryunetok-i-shatenok-pokraska-volos-kofe-yavlyaetsya-samym-bezopasnym-i-neslozhnym-m

2. Քսուք՝ մաշկային հիվանդությունների դեմ։ Սոխի կճեպը կարող է բուժել մաշկի հետ կապված մի շարք խնդիրներ, ինչպիսիք են դերմատիտը, կոշտուկները և այլն։ Քսուքը պատրաստելու համար անհրաժեշտ է վերցնել ցանկացած ճարպ, սոխի կճեպ և 3։2-ի հարաբերությամբ խառնել։ Օրվա ընթացքում 2 անգամ քսեք մաշկի վնասված հատվածին։

kak-vyibrat-krem-dlya-litsa

3. Ջղաձգումներ։ Այս անգամ թուրմը պատրաստվում է ներքին օգտագործման համար։ 1 թեյի բաժակ սոխի կճեպի վրա մեկ բաժակ եռացրած ջուր ավելացրեք և թողեք 10 րոպե: Ամեն օր խմեք 200 մլ։

vazq

4. Համեղ հաց։ Տանը պատրաստվող հացն ավելի համեղ կարող է լինել, եթե խմորի մեջ մեկ թեյի գդալ սոխի կճեպի ալյուր լցնեք։

hac

5. Համեղ ապուր։ Եթե արգանակի մեջ ավելացնեք չմաքրված և լվացած սոխ, այն ուտեստին ոչ միայն գեղեցիկ կարմիր գույն կհաղորդի, այլև կհարստացնի միկրոէլեմենտներով։

sup

6. Նոր կյանք՝ բույսերին։ Բույսները թոռոմե՞լ են, տերևները՝ թափվե՞լ։ Սովորություն դարձրեք շաբաթվա ընթացքում նվազագույնը մեկ անգամ բույսերը ջրել սոխի կճեպի թուրմով։

%d1%83%d0%b4%d0%be%d0%b1%d1%80%d0%b5%d0%bd%d0%b8%d0%b5-%d0%b4%d0%bb%d1%8f-%d0%ba%d0%be%d0%bc%d0%bd%d0%b0%d1%82%d0%bd%d1%8b%d1%85-%d1%80%d0%b0%d1%81%d1%82%d0%b5%d0%bd%d0%b8%d0%b9-%d0%b2-%d0%b4%d0%be

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս