«Հուսով ենք՝ Իրանի հետ ՌԴ-ի ու ՀՀ-ի առևտրային համագործակցությունը բեղմնավոր կլինի». Իվան Վոլինկին

Հայաստանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինը «EXPO-RUSSIA ARMENIA 2016 plus IRAN» ցուցահանդեսում իր ողջույնի խոսքում հայտարարել է, թե Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացումը նախադրյալներ է ստեղծել Իրանում տարածաշրջանային տնտեսական աճի նոր կետ ստեղծելու համար: «Եվրասիական տնտեսական հանձնաժողովն ազատ առևտրի գոտու մասին ժամանակավոր համաձայնագիր կնքելու շուրջ մի շարք խորհրդակցություններ է անցկացրել Իրանի հետ:

Հուսով ենք, որ Իրանի հետ Ռուսաստանի ու Հայաստանի առևտրային համագործակցությունը բեղմնավոր կլինի: Տնտեսական կապերի դիվերսիֆիկացված զարգացումն ամուր հիմք է ստեղծում մեր հետագա գործընկերության համար: Համոզված եմ, որ «EXPO-RUSSIA ARMENIA 2016 plus IRAN» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսը կընթանա կառուցողական և գործարար մթնոլորտում, իսկ դրա արդյունքները կօգնեն բազմակողմ առևտրատնտեսական համագործակցության ներուժի հետագա բացահայտմանը»,- նշել է նա:

Տեսանյութեր

Լրահոս