Ֆրանսիայի Բրեստ քաղաքում լքված տներից տարհանվել է 40 միգրանտ
Ֆրանսիայի արևմտյան հատվածում գտնվող Բրեստ քաղաքի լքված տներից հոկտեմբերի 21-ին տարհանվել է 40 միգրանտ, որից 15-ը` երեխա: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, նման տեղեկատվություն է հայտնել BFMTV հեռուստաընկերությունը: Միգրանտները հիմնականում Ռումինիայից, Ալբանիայից և Մակեդոնիայից էին:
Նրանք այդ լքված տներում ապրում էին ընթացիկ տարվա գարնանից:
Վերջերս տեղական շինարարական կազմակերպություններից մեկը հայտարարել էր այդ տարածքում սոցիալական բնակարանաշինության մասին: Դրանով պայմանավորված, տեղի իշխանություններն էվակուացրել են փախստականներին: Նրանցից 15ը տեղափոխվել է ժամանակավոր կացարան, ևս 25 անձ հրաժարվել է առաջարկված կացարանից:
Հաղորդվում է, որ տարհանման ժամանակ փախստականները դիմադրություն են ցույց տվել: Մասնավորապես, նրանցից 4-ը բարձրացել են տանիք: Նրանց փրկելու համար դեպքի վայր են ժամանել հրշեջ ծառայության խմբերը: