Բաժիններ՝

Samsung ընկերությունը պայթյունավտանգ Galaxy Note 7-երի փոխանակման կետեր է բացել

Samsung Electronics կորպորացիան աշխարհի օդանավակայաններում ստեղծում է փոխանակման կրպակների ցանց, որտեղ Galaxy Note 7 պայթյունավտանգ հեռախոսների տերերը կկարողանան դրանք փոխանակել, տեղեկացնում է BBC-ն:

Ընկերությունում դեռեւս չեն ճշտում, թե տերերն ինչ հեռախոսներ կստանան իրենց Note 7-ի փոխարեն:

Ինչպես հայտնել ե&ն կորպորացիայում, փոխանակման առաջին կետերն արդեն բացվել են հարավկորեական օդանավակայաններում եւ Սան Ֆրանցիսկոյի օդանավակայանում: Շուտով կրպակներ կհայտնվեն ԱՄՆ-ի մյուս օդանավակայաններում եւ Ավստրալիայում. առաջին հերթին ամենաբեռվածներում:

Ավելի վաղ մի շարք երկրների իշխանություններ արգելել են Galaxy Note 7 սմարթֆոններն օգտագործել ինքնաթիռներում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31