Բաժիններ՝

15 «դիետիկ» մթերք, որոնցից դուք գիրանում եք

Cosmo.ru-ն ներկայացրել է 15 «դիետիկ» մթերք, որոնք գիրացնում են։

1. Անանաս։ Այո, անանասը պարունակում է նյութեր, որոնք ընդունակ են այրել ճարպերը։ Իսկ դուք մտածե՞լ եք շաքարի մասին։ Անանասն ուտելուն հետևում է ինսուլինի՝ մեծ քանակով արտադրությունը, ամբողջ շաքարը վերածվում է ճարպի։

ananas

2. Աղցաններ։ Կեսար աղցանը, որը պատրաստելու համար օգտագործվում են սոուս և սպիտակ հաց, իսկ հունական աղցան պատրաստելիս՝ ձիթապտղի յուղ, նաև պանիր, սոուս… Արդյունքում ձեր «դիետիկ» ընթրիքը վերածվում է «ճարպային բոմբի»։

%d1%81%d0%b0%d0%bb%d0%b0%d1%82

3. Յոգուրտ։ Մեկ բաժակ յոգուրտը պարունակում է մոտավորապես 3 գդալ շաքար։ Բնական յոգուրտի մեջ այդ քանակը մի փոքր նվազ է։ Բայց դուք դրանում նաև միրգ եք ավելացնում սովորաբար…

Yogurt and berries

4. Ավոկադո։ Ավոկադոն, իհարկե, շատ օգտակար է։ Այն պարունակում է հակաօքսիդանտներ, վիտամիններ և օգտակար ճարպեր։ Իսկ դրա 100 գրամը 350 կիլոկալորիա է պարունակում… Սա ավելի շատ է, քան խոզի մսի կալորիականությունը։

Avocado

5. Սմուզի։ Պատրաստելու համար օգտագործում եք մրգեր (շաքար), օշարակ (շաքար), պաղպաղակ (շաքար)… Եթե նիհարում եք, ձեր սմուզին պետք է պատրաստված լինի բանջարեղենից, վարունգից և մաքուր սառույցից։ Այսքանը։

smuzi

6. Կաթնաշոռ։ Զգույշ եղեք կաթնաշոռի հետ, քանի որ այն լակտոզա է պարունակում։

tvorog

7. Սև շոկոլադ։ Դուք գիտեք, որ նիհարելու ցանկություն ունենալու դեպքում կաթնային շոկոլադ ուտել չի կարելի, իսկ սև շոկոլադ կարելի է։ Ընդամենը մի փաստ՝ 100 գրամ շոկոլադը պարունակում է 546 կալորիա… Եթե կհետաքրքրի, կարագը պարունակում է 600 կալորիա։

sev-sholokad

8. Սուրճ։ Եթե դուք միայն սև սուրճ եք խմում առանց շաքարի և առանց կաթի, ապա ամեն ինչ կարգին է։ Սուրճի միջին բաժինը 400 կալորիա է պարունակում. դա հավասար է մի աման մակարոնի և պանրի կալորիականությանը։ Այս ամենն օշարակի, շաքարի, հավելումների ավելացման արդյունք են։

cofe

9. Ֆրեշ։ Մեկ բաժակ նարնջի հյութը պատրաստվում է 4-5 նարնջից, խնձորի հյութը՝ 6 խնձորից։ Ստուգեք, թե այդ ամենը որքան շաքար է պարունակում։

1d18ee7e71fde6b5f7bd4b0a652

10. Ձվածեղ։ Սպիտակուցը, որ պարունակում է ձուն, մկանային զանգվածի ձևավորման հիմքերից մեկն է։ Սակայն ձվածեղ պատրաստելիս դուք նաև պանիր եք օգտագործում։

img_8207_edit

11. Պանիր։ Յուրաքանչյուր 100 գրամը պարունակում է 40 տոկոս ճարպ։

panir

12. Գինի։ Մեկ բաժակ չոր գինին պարունակում է 100 կալորիա։

gini

13. Սուշի և ռոլեր։ Պատրաստվում են աղի և ապխտած ձկից։ Աղի ձուկը և բրինձը ջուրը պահում են օրգանիզմում։ Եթե հավելենք նաև օգտագործվող սոուսները, ապա սրանք դիետիկ համարել չի կարելի։

sushi

14. Չիր։ Սրանք սովորաբար ծավալով ավելի շատ ենք ուտում, քան մրգերը։

chir

15. Տոֆու։ Տոֆուն քիչ կալորիականություն է պարունակում՝ 100 գրամում 60 կալորիա։ Սակայն այն «գաղտնի հատկություն» ունի. ներծծում է օգտագործված մյուս մթերքների ճարպը։ Այն դանդաղ է մարսվում։

tofu

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս