Բաժիններ՝

New Horizons զոնդը ամպեր է հայտնաբերել Պլուտոնի վրա

Պլուտոնի նոր լուսանկարները, որոնք Երկիր են ուղարկվել New Horizons զոնդի կողմից, վկայում են նրա մթնոլորտում ամպերի առկայությունը, ինչի գոյությունը անհրաժեշտ է դարձնում դեպի այդ երկնային մարմին եւս մեկ առաքելության ուղարկումը: Այս մասին հայտարարել է առաքելության ղեկավար Ալան Շտեռնը՝ ելույթ ունենալով EPSC-DPS Փասադենայում անցկացվող մոլորակագիտական խորհրդաժողովում:

Մասնավորապես, ինչպես նշել է Շտեռնը, New Horizons-ի վերջին նկարահանումներում իր թիմին հաջողվել է հայտնաբերել, որ Պլուտոնի բարակ մթնոլորտում գոյություն ունեն ամպեր, որոնք գոյացել են ազոտի կամ ածխաջրածինների բյուրեղներից: Առայժմ գիտնականները չեն կարողանում դրանց գոյության միանշանակ հաստատումներ գտնել, ինչի համար, Շտեռնի կարծիքով, ամենայն հավանականությամբ կպահանջվի նոր առաքելություն ուղարկել դեպի Պլուտոն, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31