
«Ես չեմ զանգահարել ո՛չ Մեսսիին, ո՛չ Նեյմարին, ո՛չ Սուարեսին». Պեպ Գվարդիոլա

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչը հերքել է լուրերը «Բարսելոնայի» ֆուտբոլիստների նկատմամբ հետաքրքրության մասին:
«Մարդիկ, ովքեր տարածում են այդ լուրերը, լավ հարաբերությունների մեջ են Բարտոմեուի հետ: Կարող է, արժե նրան հարցնել: Ես չեմ զանգահարել ո՛չ Մեսսիին, ո՛չ Նեյմարին, ո՛չ Սուարեսին, ո՛չ Բուսկետսին, ոչ մեկին: Ես գիտեի, որ Տեր Շտեգենը դժբախտ է, որովհետև տեղ չունի հիմնական կազմում, բայց մենք ստորագրեցինք Բրավոյին: Ես ամռանը չեմ զանգահարել ոչ մեկին «Բարսելոնայից»»,- ասել է Գվարդիոլան «Բարսելոնայի» հետ խաղից առաջ տված մամուլի ասուլիսի ժամանակ:
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 3-րդ տուրի «Բարսելոնա» – «Մանչեսթեր Սիթի» խաղը տեղի կունենա այսօր, ժամը 22:45-ին, Կատալոնիայի մայրաքաղաքում:
Գվարդիոլան ղեկավարել է «Բարսելոնան» 2008-2012թթ.:
Պատրաստեց Անի Գաբուզյանը