Կասկած չունենալով, որ Կարեն Կարապետյանը վարչապետի պաշտոնն ստանձնել է երկրի տնտեսական վիճակն առողջացնելու ազնիվ մղումով, կարծում եմ, որ նա առաջին հերթին պետք է նկատի ունենա հետևյալ անժխտելի իրողությունը:
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ավագ, անգլիական «Մանչեստեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի երկրպագուները պահանջում են ակումբի մարզիչ Ժոզե Մոուրինյոյից խաղադաշտ դուրս բերել ֆուտբոլիստին: Սոցիալական ցանցերի օգտատերերը համոզված են, որ թիմն ունի նրա կարիքը և Մխիթարյանի շնորհիվ անգլիական ակումբը կկարողանա մեծ նվաճումներ ունենալ:
Եվս մեկ անձ ձերբակալվել է հոկտեմբերի 18-ին՝ խմբի կազմում խուլիգանություն կատարելու կասկածանքով։ Վերջինս, օգտվելով դատավարական իր իրավունքներից, հրաժարվել է ցուցմունք տալ։
Բովանդակային և կառուցողական քննարկման ընթացքում առանձնահատուկ կարևորվել է լաբորատորիաներում առկա սարքավորումների արդիականացման, ինչպես նաև այդ սարքավորումների աշխատանքի ճշգրտության աստիճանի բարձրացման նպատակով, միջազգային պրակտիկայում կիրառվող անհրաժեշտ տրամաչափարկման (կալիբրավորման) և միջլաբորատոր փորձարկումնրին մասնակցության խնդիրը։ Այս հարցում փոխնախարարը լաբորատորիաներին աջակցության պատրաստակամություն է հայտնել։
ՀՀ հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ քաղաքացի Ռոման Օ.-ն հայտնել է ՀՀ ոստիկանության պաշտոնատար անձանց կողմից առերևույթ խոշոր չափերի կաշառք պահանջելու վերաբերյալ տվյալներ:
«SoloLearn»-ը կրթական հավելված է, որը յուրաքանչյուր անձի հնարավորություն է տալիս անվճար սովորել ծրագրավորում արագ և արդյունավետ ձևով: Այն հասանելի է Android, IOS, Windows Mobile և Web համակարգերում: 2015 թվականի դեկտեմբերին հավելվածը ճանաչվել է Սիլիկոնային հովտի մինչև 10 մլն դոլար ներդրումով ամենաարագ զարգացող 10 ընկերություններից մեկը։ Ծրագիրի միջոցով օրական կոդավորման 1 միլիոն գործողություն է կատարվում։
Ոչ կանոնավոր ուղեւորափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների ճնշող մեծամասնությունը տեխզննումն անցնում են ձեւական: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Արամ Արսենյանը: Նրա խոսքով` շուտով Կառավարություն կներկայացվի նախարարության առաջարկները, որով կբացառվի ձեւական տեխզննում անցնելու երեւույթը:
Աշխարհահռչակ շանսոնիե Շառլ Ազնավուրն այս օրերին Բոստոնում է և պատրաստվում է իր հերթական մենահամերգին՝ երկրորդը 18-օրյա ամերիկյան տուրում: Ավելի վաղ երգիչն իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում գրառում էր կատարել՝ անկեղծանալով համերգին նախորդող կասկածների մասին:
Հոկտեմբերի 8-ին անցկացվեցին Վրաստանի նորագույն պատմության մեջ աննախադեպ ազատ, թափանցիկ խորհրդարանական ընտրություններ, հայտարարել է Վրաստանի վարչապես Գեորգի Կվիրիկաշվիլին այսօր՝ մինչ կառավարության նիստն սկսելը։ Այս մասին հայտնում է «Գրուզիա օնլայնը»։
«Գրականությունը բարդ և դաժան ոլորտ է: Պետք է գենետիկորեն գրող լինել և ճաշակավոր անձ՝ հաջողությունների հասնելու համար: Այն պահանջում է դուրս գալ բառերի նեղ պատյանից և գրավել աշխարհը»,-ընդգծեց ժյուրիի անդամ Արտեմ Հարությունյանը:
«Շիրակն» առարկություն էր ներկայացրել ՀՖՖ՝ կապված հոկտեմբերի 16-ին «Ալաշկերտ» – «Շիրակ» հանդիպման 32-րդ րոպեին գլխավոր մրցավար Սուրեն Բալյանի կողմից արձանագրված տուգանքի և 11մ հարված նշանակելու հետ։
Բոլոր տեսակի ուղեւորափոխադրումները անհրաժեշտ է կանոնակարգել: Այս մասին լրագրողներ հետ հանդիպմանն ասաց ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը։ Նրա խոսքով` ուղեւորափոխադրումները կարգավորող նախագիծն արդեն իսկ Ազգային ժողովում է, եւ ամեն ինչ արվում է ` քննարկումներն արագացնել坸ւ համար:
«Լինելով Calix AXOS E-Series համակարգերով NG-PON2 ծառայությունները Հայաստանում առաջինը գործարկող ընկերություն՝ Ucom-ը կշարունակի իր գործունեությամբ տարբերվել հեռահաղորդակցության շուկայի մյուս մասնակիցներից և պահպանել առաջատարի իր դիրքն այս ոլորտում ծառայություններ մատուցող այլ ընկերությունների նկատմամբ», – նշեց Calix ընկերության տարածքային գրասենյակի փոխնախագահ Ջոզեֆ Հադդադը:
Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերը հաջորդ շաբաթ կայցելի Ադրբեջան։ Այս մասին ադրբեջանական Report կայքին հայտնել են Ադրբեջանում ԵՄ ներկայացուցչության մամուլի ծառայությունից։
«Մխիթարյանը հիմա արդեն վնասվածք չունի, սակայն բավականին երկար ժամանակահատված վնասվածքն առկա էր: Կիսապատշպանը մարզվում է ընդհանուր թիմի հետ, առանց սահմանափակումների: Ոչինչ չեմ կարող ասել այն մասին՝ կմասնակցի՞ նա հաջորդ խաղին թե՞ ոչ, սակայն նա նորմալ մարզավիճակում է»,- ասել է «Մանչեստեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն։
Հայաստանի Հանրապետության քաղաքացու կյանքի որակի, արդարության ընկալման, պաշտպանվածության աստիճանի բարձրացման, սոցիալական վիճակի բարելավման և նրա գործարար գաղափարները կյանքի կոչելու համար հնարավորություն ստեղծելու նպատակով առավարությունը մշակված բարեփոխումների ճանապարհին հայտարարում է հետևյալ գերակա ուղղությունները՝
Ադրբեջանում ԱՄՆ դեսպանությունը հայտարարություն է տարածել՝ կապված Ադրբեջանի անկախության 25-ամյակի հետ, հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը։
Բելգիայի պաշտպանության նախարար Դիդիե Ռեյնդերսը տարակուսանք է հայտնել Ռուսաստանի կողմից հնչող մեղադրանքների, այն է՝ Սիրիայի խաղաղ բնակչությանը ռմբակոծելու առնչությամբ, հայտնում է Interfax-ը՝ հղում կատարելով Բելգիայի արտգործնախարարության ներկայացուցիչ Դիդիե Վանդերհասելտին։
«Այսօր օրակարագային ամենաարդիական հարցը ինտեգրման խրախուսումն է: Մենք փորձում ենք գտնել լրացուցիչ խթաններ, որոնք կկարողանան բացահայտել ողջ ներուժը և օգնել մեր երկրներին առաջին հերթին խթանել ներքին արտադրանքի աճը: Սա մեր երկրների կառավարությունների համար ամենաարդիական թեման է: Մենք պատրաստել ենք առաջարկ, թե ինչպես այդ ամենն առաջ մղել»,- ՌԴ կառավարության պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ ասել է Տիգրան Սարգսյանը:
Մխիթարյանը և իր թիմակից Մատան եղել են տրանսֆերային թիրախ ՊՍԺ-ի համար, սակայն նրանց փոխարեն ակումբը գնել է Հատեմ Բեն-Արֆային և Խեսե Ռոդրիգեսին։ Ռիոլոն նշում է, որ ՊՍԺ-ն ձախողել է տրանսֆերային տարին, քանի որ ձեռքից բաց է թողել նման ֆուտբոլիստների։ Ավելի վաղ Ֆրանսիայի չեմպիոնը ցանկանում էր գնել նաև Նեյմարին։
Ադրբեջանական APA գործակալության հաղորդմամբ՝ Տաշքենդում անցկացվող Իսլամական համագործակցություն կազմակերպության (ԻՀԿ) անդամ երկրների արտգործնախարարների խորհրդի 43-րդ նիստում թուրք քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի FETÖ շարժումն ահաբեկչական կազմակերպություն է ճանաչվել։
«Անզգուշությունը ևս բաղկացած է երկու տարատեսակներից՝ դա հանցավոր ինքնավստահությունն է և հանցավոր անփութությունը։ Տվյալ դեպքում խոսքը վերաբերում է անփութությանը, սա այն դեպքն է, երբ անձը վստահ չէ, որ ինքը սուտ է խոսում, բայց ողջամտորեն ենթադրվում էր, որ նա որոշակի քայլեր պետք է կատարեր իմանալու համար՝ ինքը ճի՞շտ փաստարկներ է ներկայացնում, թե՞ ոչ»։
Ինքնաթիռը պատկանել է Bora Jet ավիաընկերությանը: Ֆուտբոլային ակումբի ներկայացուցիչները սպասում են նոր ինքնաթիռի, որը նրանց Բուդապեշտից կտեղափոխի Մանչեսթեր:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է «Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի օրերը Հայաստանում» խորագրով գիտաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած գիտնականների պատվիրակությանը՝ ինստիտուտի տնօրեն, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ակադեմիկոս Վիկտոր Մատվեևի գլխավորությամբ:
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքն այսօր տեղեկացրեց, որ հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել Արթուր Պետրոսյանը:
Այսօր Արևելյան Վրաստանում՝ Թբիլիսիից 62 կմ հեռավորության վրա, 3,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։
Թբիլիսիի քաղաքապետարանի՝ կենդանիների մոնիթորինգի գործակալության ներկայացուցիչ Մեգի Կիկալեյշվիլին հայտարարել է, որ փրկարարները Թբիլիսիում արդեն երեք օր է, ինչ ապարդյուն կերպով արջ են որոնում, հայտնում է RIA Novosti-ն։
«Քրեական օրենսգիրքը շատ հստակ տարանջատում է` ո՞ր դեպքում է դիտավորություն, ո՞ր դեպքում՝ անզգուշություն: Այսինքն` խոսքը վերաբերում է շատ ֆունդամենտալ մի գիտելիքի, որ ամրագրված է օրենսգրքում:
Հոկտեմբերի 21-ին Պենտագոնի ղեկավար Էշթոն Քարտերը կմեկնի Թուրքիա։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել է Սիրիայի իրավիճակը, հայտնում է Reuters-ը։