Բաժիններ՝

«Մարդիկ կարող են թաղել ինձ՝ ինչքան ուզում են. թաղմանը ոչ ոք չի գա». Ջանլուիջի Բուֆոն

«Յուվենթուսի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնն իր կարծիքն է հայտնել «Լիոնի» դեմ տարած հաղթանակի մասին (1:0): Իտալացի դարպասապահը հետ մղեց 11-մետրանոցը և մի քանի շատ կարևոր սեյվեր կատարեց:

«Մարդիկ կարող են թաղել ինձ՝ ինչքան ուզում են. թաղմանը ոչ ոք չի գա: Ես արդեն շատ անգամ ասել եմ, որ շատ ինքնաքննադատ եմ, և ես չեմ ուզում ավելորդ անգամ լսել մարդկանց, որոնք ցանկանում են որևէ մեկին արտահայտել իրենց անվստահությունը և հարգանքի բացակայությունը:

Վերջին ժամանակները ես շատ հիմարություններ եմ լսել, և միայն մեկ մեկնաբանություն էր ճշմարտացի. «Ես Բուֆոնից ավելի շատ էի սպասում»: Դա այդպես է: Եվ ես կարող եմ ամբողջ սրտով համաձայնել դրա հետ»,- ասել է Բուֆոնը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս